2009-09-12 13:23:36

Բացուեցաւ Գևորգեան Հոգեւոր ճեմարանի 2009-2010 ուսումնական տարին


Գևորգեան Հոգեւոր ճեմարանի 2009-2010 ուսումնական տարուայ բացում

Սեպտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցաւ Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանի 2009-2010 թ ուսումնական տարուայ բացման արարողութիւնը, որուն մասնակցեցան ճեմարանականները, Մայր Աթօռի միաբանները, դասախօսներն եւ ծնողները։
Հանդիսութեանը բացման խօսքով հանդէս եկաւ Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ Տ Դաւիթ աբեղա Քարամեանը՝ անդրադառնալով ճեմարանի ընդհանուր վիճակագրութեանը։ Հայր Սուրբն ուրախությամբ նշեց, որ այս տարի ճեմարան ընդունուէր են 31 աշակերտ, համալրուէր է տեսչական և դասախօսական կազմը։ Ճեմարանի մէջ այժմ ուսանում են 123 աշակերտ։
Ապա հոգեւոր և ժողովրդական երգերի կատարումներով և ասմունքով հանդէս եկան ճեմարանականները։
Վերջեաւորութեան ներկաներուն իր գնահատանքն ու օրհնությունը տուաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբութիւնը ուրախութեամբ արձանագրեց, որ այժմ ճեմարանը համալրուեր է հոգեւորական դասախօսներով, ովքեր իրենց աստվածաբանական բարձրագոյն ուսումն աւարտելով Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր կրթական հաստատությունների մէջ, վերադարձեր են Մայր Աթոռ և իրենց ծառայությունը կը բերեն Հայոց Եկեղեցիին և մասնավորապէս ճեմարանին։
Իր պատգամի մէջ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ եկեղեցականի կերպարին՝ ժողովրդին, Եկեղեցուն և Հայրենիքին հոգեւորականի արդիւնաւոր ծառայութեան մէջ կարեւոր նկատելով պատասխանատւութիւնը, նուիրումն ու բարոյական նկարագիրը։ Այդ գաղափարները կարող են կեանքի կոչուել, երբ մենք ունենք սէր մեր կոչումի և ծառայութեան նկատմամբ և հավատ՝ տեսնելու մեր առաքելութեան ուղին, այն նպատակը, որուն ձգտում ենք հասնել, որու իրականացման համար ջանք, եռանդ և նուիրում կը գործադրենք,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խօսքում՝ յորդորելով ճեմարանականներին առաւել նախանձախնդրութեամբ, հետեւողականութեամբ և բարձր գիտակցութեամբ լծուել ուսումնառութեան սրբազան գործին։







All the contents on this site are copyrighted ©.