2009-08-10 13:18:13

Ծիսական ժամանակացոյց

(Կիրակի 9 Օգոստոսէն մինչեւ 16 Օգոստոս 2009)


Ծիսական ժամանակացոյց

Կիրակի 9 Օգոստոս 2009, Բարեկենդան Ս. Աստուածածնի։

Երկուշաբթի 10 Օգոստոսին, սկիզբ կ՝առնէ Աստուածածնայ տօնին պահքը։

Շաբաթ 15 Օգոստոսին տօնն է Շողակաթի։

Տիրամօր վերափոխման նախորդող շաբաթ օրը, հայ եկեղեցին կը յիշատակէ Շողակաթի տօնը. ըստ Օրմանեանի՝ Շողակաթը առանձին եկեղեցի մը չէ այլ նոյնինքն Էջմիածնի տաճարին նաւակատիքի յիշատակն է։ Տօնը դարձեալ կապուած է Լուսաւորչի տեսիլքին հետ, որուն մէջ կ՝ըսուի թէ երկինքէն ՜՜ՇՈՂ ԼՈՒՍՈՅ ԿԱԹԵԱՑ՝՝։

Էջմիածնի տօնը ուղղակի տեսիլքի տօնն է, կը բացատրէ Օրմանեան, իսկ Շողակաթի տօնը՝ Էջմիածնի Մայր տաճարին (նոյն տեսիլքին համեմատ շինուած) նաւակատիքին տօնն է։

Էջմիածնի տաճարը Վերափոխման նուիրուած ըլլալով, Շողակաթը Վերափոխման կիրակիին նախընթաց օրը կը կատարուի։

Բայց, ըստ Թորքոմ պատրիարքին, որուն կը ձայնակցի նաեւ Արտակ Մանուկեան, երբ ՜՜յետ ժամանակաց՝՝ ՜՜Վաղարշապատի Կաթողիկէ ՝՝ կոչուող՝ տաճարը ՜՜Էջմիածնի Մայր Տաճար՝՝ անունը առաւ, ՜՜Շողակաթ՝՝ անունը տրուեցաւ Լուսաւորչի շինած երեք տաճարներէն մէկուն։

Շողակաթը ՜՜յուշարձան է Էջմիածնում, որ ըստ աւանդութեան հիմնադրուել է այն տեղում ուր Հռիփսիմեանց քրիստոնեայ նահատակների վրայ ՜՜շող է կաթել՝՝։

Նա կառուցուել է Զ - Է դարերի շինութեան հիմքերի վրայ։) Պեղումները յայտնաբերած են աւելի հին շրջանի Դ. դարու ՜՜միանաւ եկեղեցու աւերակնեը՝՝ (Մ. Հասրաթեան Հ.Ս. Հանրագիտարան)։



Կիրակի 16 Օգոստոս 2009

հայ տօնացոյցի համաձայն՝ Տիրամօր վերափոխման տօնն է, տաղաւար տօն է։

 

 








All the contents on this site are copyrighted ©.