2009-07-24 14:08:03

Էջ մը հայ երաժշտութենէն Այսօր կը խօսինք Վիրահայ երաժշտահան Վանօ Իլյիչ Մուրատելիի մասին


Էջ մը հայ երաժշտութենէն Այսօր կը խօսինք Վիրահայ երաժշտահան Վանօ Իլյիչ Մուրատելիի մասին

Հայազգի յայտնի երաժշտահան Վանօ Իլյիչ Մուրատելի՝ իսկական անունով Յովհաննէս-Վահան Մուրատեան որդի Եղիայի ծնած է 1908 ին Վրաստանի Գորի քաղաքը, Երաժշտական իր ուսումը ստացած է Թիֆլիսի եւ Մոսկուայի երաժշտանոցներուն մէջ։ Ան 1942-44 եղած է Խորհրդային Միութեան ռազմածովային կեդրոնական համոյթի պետ եւ գեղարուեստական ղեկավար, 1932- մինչեւ 1948 եղած է երաժշտական ֆոնտի նախագահ՝ 1959 մինչեւ 1970 աշխատած է Ռուսիոյ երաժշտահաններու միութեան Մոսկուայի բաժնին մէջ։ Հեղինակ է հայրենասիրական եւ քաղաքացիական մոթիֆներով գրուած բազմաթիւ երգերու։

Հայազգի Վանօ Մուրատելիի գրած է ՜՜Մեծ Բարեկամութիւն ՝՝ 1947-ին եւ ՜՜Հոկտեմբեր՝՝ 1962-ին օփերաները, իսկ 1966-ին ՜՜Երկնագոյն աչքերով աղջնակը՝՝ օփերէթը, որմէ ետք ալ այլ օփերէթ մը 1968-ին ՜՜Մոսկուա- Փարիզ- Մոսկուա՝՝անուամբ։ Ունի երկու համանուագներ ու միջազգային ճանաչում գտած երգեր, ինչպէս. ՜՜Հիմն Մոսկուային՝՝ , ՜՜Միջազգային Ուսանողական Միութեան Հիմնը՝՝, ՜՜Խաղաղութեան Մարտիկներու Երգը՝՝ եւ ՜՜Պուխենվալտեան ահազանգ՝՝ գործերը։ Հայազգի մեծ երաժշտահան Վանօ Մուրատելին երկու անգամ արժանացած է Խորհրդային Միութեան Պետական մրցանակին, պարգեւատրուած է Լենինի եւ Աշխատանքային Կարմիր Դրօշի շքանշաններով եւ մետալներով։ 1968ին՝ Մուրատելիին շնորհուած է Խորհրդային Միութեան Ժողովրդական արուեստագէտի բարձր կոչումը։

Վանօ Մուրատելի մեծ Արթիսթը վախճանած է 1970-ին, Տոմսքի մէջ եւ թաղուած Մոսկուա։








All the contents on this site are copyrighted ©.