2009-05-23 13:58:41

Լուրեր հայկական կեանքէն


Ամենապատիւ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքը Ամմանի մէջ կը մասնակցի Քահանայապետական միջ-կրօնական Խորհուրդի կազմակերպած համաժողովին

Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամեն. եւ Գերեջանիկ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ.Կաթողիկոս Պատրիարքը, 20-24 Մայիս 2009,Յորդանանի մէջ կը մասնակցի Քահանայապետական միջ-կրօնական Խորհուրդի կազմակերպած համաժողովին, որուն ընթացքին կը քննարկուի Քրիստոնեայ-Իսլամ փոխ- յարաբերութիւնները Սրբազան Քահանայապետին վերջերս տուած ուղղութիւններու լոյսին տակ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը ֆրանսահայ հռչակաւոր երգիչ ու Հ Հ դեսպան՝ Շառլ Ազնաւուրին անոր ծննդեան 85-ամեակին առթիւ



Շառլ Ազնաւուրին ծննդեան 85-րդ տարեդարձին առթիւ ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսեան հետեւեալ շնորհաւորագիրը յղած է .

՜՜ Սիրելի՛ Շառլ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ուրախ եմ, որ այս գեղեցիկ հոբելյանը նշեցինք միասին՝ Ձեր նախնիների հայրենիքում։ Սա Հայաստանի ժողովրդի համար Ձեր ներկայությունը վայելելու հրաշալի առիթ էր։

Տասնամյակներ շարունակ Ձեր մասին հնչել են եւ շարունակում են հնչել գովեստի խոսքեր, Ձեր բացառիկ ստեղծագործություններն ուղեկցվում են հիացմունքի ծափերով։ Դժվար է նոր խոսք ասել կամ նոր գնահատական տալ։ Ակնհայտ է, որ Ձեր երաժշտությունը, երգը եւ ընդհանրապես արվեստագետի, արտիստի Ձեր ողջ կերպարը սիրելի ու հարազատ են դարձել աշխարհի բոլոր անկյուններում։

Մեզ համար պատիվ է, որ Ձեր մեծ հեղինակությունն ի սպաս եք դրել նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական շահերին՝ ստանձնելով Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը։ Հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով եւ ամենատարբեր ասպարեզներում օգտակար լինելու Ձեր մշտական պատրաստակամությունը հենց այն կեցվածքն է, որն իսկապես վայել է մոլորակի ամենահռչակավոր հային։

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ եռանդ, որը Դուք ողջ կյանքում ծառայեցրել եք բարուն, գեղեցիկին ու Ձեր երկու հայրենիքներին՝ Ֆրանսիային եւ Հայաստանին՝՝։

Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի մօտ բացումը կատարուած է «Սփիւռքի այգիին» նախաձեռնութեամբ՝ Սփիւռքի նախարարութեան։

Սփիւռքի նախարար՝ Հրանուշ Յակոբեանի նախագահութեամբ տեղի ունեցած՝ համաժողովին ծրագրուած է ՜՜Սփիւռքի այգի՝՝ի մը ստեղծումը։ Սոյն համաժողովին մասնակիցները այցելած են յուշահամալիր, եղած Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի մէջ, Եղեռնի յուշարձանի մօտ Տէրունական աղօթքը կատարելէ ետք տեղի ունեցած է առաջին քայլը։

Հակառակ յորդառատ անձրեւին` նախարար Հրանուշ Յակոբեանը կոչ ըրած է ՜՜չյետաձգել նախաձեռնութիւնը` ու հիմնել սոյն այգին՝ «Սփիւռքի այգին», եւ ապա ինք անձամբ տնկած է առաջին շիւը, որմէ ետք համաժողովին մասնակիցները ոգեւորութեամբ հետեւած են նախարարին օրինակին:








All the contents on this site are copyrighted ©.