2009-01-29 13:50:36

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաւորագիրը Մոսկուայի և Համայն Ռուսիոյ նորընտիր Պատրիարքին


 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական գիր մը յղած է Ռուս Ուղղափառ Եկեղեցւոյ Սմոլենսկի և Կալինինրադի միտրոպոլիտ Կիրիլին` անոր Մոսկուայի և Համայն Ռուսիոյ Պատրիարք ընտրուելուն առիթով։

՜՜Մենք,կը կարդանք շնորհաւորագրին մէջ, հոգևոր բերկրանք ենք ապրում, քանզի մեր քոյր Եկեղեցին Աստուծոյ կամքով ընտրեց իր արժանի Հոուուապետին՝` Մոսկուայի և Համայն Ռուսիո Աթոռի 16-րդ պատրիարքին։

Զբաղեցնելով բարձր և պատասխանատու պաշտօններ, իրականացնելով հսկայական հոգևոր և հասարակական գործունեութիւն՝` Դուք, իբրև հոգևոր առաջնորդ՝` նախանձախնդիր բարի գործերի (Տիտ Բ 14), արժանացաք Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս բնակւող ինչպէս Ռուս Ուղղափառ, այնպես էլ քոյր Եկեղեցիների միլիոնաւոր հաւատացյալների և եկեղեցականների սիրոյն և հարգանքին։ Վեհափառը վստահութիւն յայտնած է, որ սերտ գործակցութեամբ երկու Եկեղեցիները կը շարունակեն բարի իրագործումներով հարստացնել դարաւոր բարեկամութիւնը յանուն Եկեղեցիներու պայծառութեան և ի մխիթարութիւն և բարօրութիւն երկու ժողովուրդներու և երկիրներու։

Անսասան Հոուուապետական գաւազան և կենաց արևշատութիւն մաղթելով նորընտիր Պատրիարքին` Վեհափառը կը հայցէ Բարձրեալ Տիրոջմէն, որ անոր գահակալութեան տարիները վերածնունդի նոր շրջան մը դառնան Ռուս Ուղղափառ Եկեղեցւոյ և բարեպաշտ հօտի համար։








All the contents on this site are copyrighted ©.