Հարցազրոյց Բաբգէն վրդ.Սալպեանի հետ Ջաւախքի առաջնորդական փոխանորդ եւ վիրահայութեան
թեմի փոխ առաջնորդ։
Հարցում – Ղարաբաղեան շարժումէն ետք, հայրենիքի թէ սփիւռքի հայութեան կեդրոնացումը
կ'երթար գրաւեալ հողերէն անդին դէպի հայոց Ջաւախքը: Կրնա՞նք համեմատութիւն մը ընել Ջաւախքի
քաղաքական այսօրուան կացութեան եւ երէկուան Ղարաբաղի միջեւ:
Պատասխան –
Գիտէք, իրականութեան մէջ, մեր խնդիրները եւ Արցախում եւ Ջաւախքում նո՛յնն են: Առաջին
հերթին հայապահպանութեան մեծ խնդիր ունենք: 1990 թուականից յետոյ կարողացանք Արցախը ազատագրել,
թող որ իրենք որոշեն իրենց սեփական ճակատագիրը: Նոյնը չէր կարելի է ասել Ջաւախքի պարագային,
որովհետեւ Ջաւախքը աւելի մեծ էր քան արցախահայութիւնը որ կը գտնուէր վրացական իշխանութիւնների
քմահաճոյքի տակ:
Եւ 90 թուականից յետոյ երբ հռչակուեց Վրաստանի Հանրապետութիւն
եւ սկսուեց հալածանքները ուղղակի բացէ բաց հայութեան նկատմամբ: Այդ ժամանակուայ նորանշանակ
նախագահ Կամսախուրդիա ազգանունով բացէ բաց ասում էր որ Վրաստանը վրացիների համար է
Հարցում
– Ջաւախք ըսելով մենք ի՞նչ տարածութիւն կը հասկնանք, քանի՞ գիւղ:
Պատասխան
– Ջաւախք ասելով մենք հասկանում ենք մօտաւորապէս, հոգեւոր իմաստով, եօթը համայնք
եւ 132 գիւղ: Մինչեւ 90 թուականը մօտաւորապէս 80-85 տոկոս իշխում էր հայութիւնը, իսկ
քսան տոկոս ապրում էին այլազգիներ ոչ թէ միայն վրացիներ, հրեաներ, ռուսներ, վրացիներ
անշուշտ: Այսօր Ապզխայում վիճակը շատ փոխուած է: Ուրեմն մօտ 35-40 տոկոսը հայ է ապրում
եւ 60 տոկոս վրացիներ: Ախալքալաքի շրջանում ուրեմն ապրում է 93 տոկոս հայ եւ 7 տոկոս
վրացի: Նինաց Չինկայի շրջանը, որ սուրբ քաղաք է եղել, ուրեմն հռիփսիմեանց կոյսերը ճանապարհով
անցել են այդ քաղաքից՝ Սուրբ Նենայի քաղաքը: Այդ տարածքում մենք ունենք երեք դպրոց: Հիմնական
ասեմ որ 1990 թուականին խօսում ենք 200 հազար հայութեան մասին, մեր համեստ կարծիքով այսօր
պիտի լինի 130-150 հազար հայ:
Հարցում – Արագ կերպով ակնարկ մը եթէ նետենք
մեր կրթական վիճակին, արդեօք մեր դպրոցներէն ներս հայեցի կրթութիւն եւ հայերէն լեզուի
ուսուցում կը տրուի՞:
Պատասխան – Դպրոցների վիճակը շատ վատ է էն առումով
որ հիմնականում դպրոցաշէնքերը քանդուած վիճակ կամ աւերուած վիճակ ունին: Ուսուցիչների
տարիքը արդէն շատ բարձրացած է, եւ այսինքն կ'երեւի վերջին ուսուցիչը որ Հայաստանում վերապատրաստուել
է արդէն 20-30 տարի առաջ էր:
Ժողովուրդը կ'երեւի 90 տոկոսից աւելի չի տիրապետում
վրացերէն լեզուին: Խօսում են արեւմտահայերէն: Իրենց բարբառը Էրզրումի շրջանի բարբառն
է:
Հարցում – Եկեղեցական ձեր համայնքը քանի՞ գործող եկեղեցի ունի:
Պատասխան
– Ամէն գիւղում, ուրեմն 132 գիւղում մենք ունինք եկեղեցի: Մինչեւ 90 թուականը սակայն
գործում էր միայն երկու եկեղեցի. Ախալցխայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ախալքալաքի Ս. Խաչ
եկեղեցիները: 93 թուականին նաեւ վերադարձուեց Ս. Սարգիս եկեղեցին: Ուրեմն եօթը տարուան
մէջ մենք կարողացանք 15 եկեղեցի վերաբանալ: Ուրեմն այսօր մենք ունինք 15 գործօն եկեղեցիներ:
Հարցում – Պատմութենէն ծանօթ' Ջաւախքի հայութիւնը անցեալին կարեւոր ազգային
քաղաքական ու մշակութային գործիչներ ու մտաւորականներ տուած է Հայաստանին: Քանի մը անուններ
արդօք կրնա՞ք յիշել անոնցմէ:
Պատասխան – Հիմնականում Հայաստանի Առաջին
Հանրապետութիւնը կազմուած էր Ջաւախքի հայերով. Համօ Օհանջանեան, Ռուբէն Տէր Մինասեան,
Ռուբէն Դարբինան, Յովհաննէս Քաջազնունի ... գոնէ այս չորսը, որոնք քաղաքական գործիչներ
էին առաջին հանրապետութեան ժամանակ: Շարլ Ազնաւուրի ծնողները ծնունդով ջաւախցի են: Նկարիչներ
Կոջոյեան, Կոտոլեան: Վիպասան Դերենիկ Դեմիրճեան, երգչուհի Լուսինէ Զաքարեան, շատ ու շատ
լուսաւոր դէմքեր է տուել Ջաւախքը: Ու այսօր դժուար է որ նորից անցեալի նման դէմքեր տայ:
Նայեցէք արդէն մեր կրթութեան տխուր վիճակին: Ջաւախքը մի՛շտ եղել է Հայաստանի համար բազկերակ,
մտաւորականների ծնունդ տուող:
Հարցում – Իսկ հայ կաթողիկէներ ի՞նչ վիճակ
ունին:
Պատասխան – Ուղղակի իրենցը զուտ եկեղեցական է: Ունինք կաթողիկէ
տասը գիւղ, եթէ չեմ սխալւում, այդ շրջաններում: Նրանք իրենք իրենց մէջն են:
Հարցում
– Իսկ Հռիփսիմեանց հայ քոյրեր որքան գիտեմ գտնուելու են ձեր շրջանները:
Պատասխան
– Ո՜չ, հիմնականում նրանք Կիւմրիի շրջաններում են, քոյր Արուսեակը կայ, սփիւռքահայ
է: Մենք իրենց հետ մեծ կապի մէջ ենք, իրենց աշխատանքը մենք գնահատում ենք: Շատ ջերմ հայրենասիրութիւն
կայ նրանց մէջ:
Հարցում – Վերջին հարցում. Ջաւախքը մեր պատմական Հայաստանի
ո՞ր նահանգին մաս կը կազմէր:
Պատասխան – Գուգարաց նահանգին մէջ էր ու
եթէ երբ գաք որ տեսնէ՞ք Գուգարքը որ վերջանում է Ջաւախքը շարունակւում է, ոչ մի բանով
չի տարբերւում: