Գարեգին Բ ամենայան հայոց կաթողիկոի ցաւակցական խօսքը Մոսկուայի եւ համայն Ռուսիոյ Ալեքսիս
Բ պատրիարքի մահուան առիթով, ուղղուած ռուս ուղղափառ եկեղեցւոյ սիւնոդոսին։
Խոր վշտով տեղեկացանք Մեր սիրեցյալ եղբոր, Ալեքսի Բ Պատրիարքի անժամանակ և անսպասելի
մահվան մասին։
Աստված կանչեց նրան Իր մոտ, բնակեցնելու Իր հոտի քաջ և բարի հովիվների
կողքին։ Մեր սրտերը, սակայն, վշտացած են նրա հետ բաժանումից։
Հանուն Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու հավատավոր ժողովրդի, Գերագույն Հոգևոր Խորհրդի և Եկեղեցական դասի՝` Մեր
վշտակցությունն ու սրտակցությունն ենք բերում Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սրբազան Սինոդին,
ողջ հոգևոր դասին, Ռուսաստանի Դաշնության պետական այրերին և բարեպաշտ ժողովրդին։
Ռուս
Եկեղեցին և Քրիստոնյա աշխարհը կորցրեցին մեծագործ Հովվապետի, ով երկար տարիներ խոնարհ
հոգով նվիրյալ ծառայություն է մատուցել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությանը։
Ալեքսի
Բ Պատրիարքը իր կարևոր և նահատելի ներդրումն ունի նոր Ռուսաստանի կերտման, նրա պետականության
ամրապնդման և խաղաղ ու ազատ կյանքի կառուցման գործում։
Լուսահոգի Պատրիարքը ապրեց
ուրախությունն ու մխիթարությունը Ռուս Եկեղեցու վերամիավորման, որն իր բարի արգասիքները
պիտի պարգևի Ռուս Եկեղեցու առավել զորացմանը։ Ալեքսի Բ Պատրիարքի ջանքերով Ռուս Եկեղեցին
նաև իր մեծ ավանդն է բերել միջեկեղեցական և միջկրոնական կյանքում, աշխարհում խաղաղության
ու ապահովության հաստատմանը։ Մենք միշտ երախտաիտությամբ պիտի անդրադառնանք նրա գործադրած
միջնորդական ջանքերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամաևտության
խաղաղ կարավորման ուղղությամբ։
Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային երանական
բարձունքներում լույսերի մեջ ընդունի արդար հոգին երանաշնորհ Ալեքսի Պատրիարքի և Սուրբ
Հգոու մխիթարության շնորհները պարգևի Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին
և հավատավոր հոտին։