2017-12-27 08:59:00

Աղաճանեան կեդրոնում տեղի ունեցաւ երիտասարդների հզօրացման ծրագրի 4-րդ փուլը։


2017թ. դեկտեմբերի 23-24-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աղաճանեան կենտրոնում տեղի ունեցաւ Երիտասարդների հզօրացման ծրագրի 4-րդ փուլը՝ հայ կաթողիկէ տարբեր համայնքների երիտասարդների մասնակցութեամբ:

Առաջին օրուայ ընթացքում երիտասարդների հետ զրուցեց հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօների խորհուրդների մասին:

Դասընթացավար Հերմինե Պապիկյանը, հանդիպման կազմակերպիչներ Սիրանուշ Մինասյանը և Քրիստինե Մխիթարյանը խօսեցին կամաւորութեան բնոյթի, Հայաստանում և արտերկրում կամաւորական աշխատանք կատարելու հնարաւորութիւնների, կազմակերպութիւնների մասին: Անցկացուեցին սոցիալական հմտութիւնները զարգացնող զանազան վարժութիւններ, խաղեր, որոնք երիտասարդներին օգնեցին նաև աւելի լաւ ճանաչել սեփական հնարաւորութիւններն ու կարողութիւնները: Այս թեման առաւել զարգացուեց հանդիպման երկրորդ օրը՝ ինքնարտայայտում, ինքնազարգացում թեմայով դասընթացի և վարժութիւնների ընթացքում:

Ներկայացուեցին նաև ոչ ֆորմալ կրթութեան հնարաւորութիւններն ու օգտակարութիւնները՝ մասնագիտանալու և աշխատաշուկայի ներկայ պայմաններում ինքնադրսևորուելու համար:

Հանդիպումն աւարտուեց Սուրբ Վարդարանի միասնական աղօթքով:








All the contents on this site are copyrighted ©.