2017-12-20 10:35:00

Ոչ եւս է Պոսթոնի թեմի երբեմնի արքեպիսկոպոս կարդինալ Պերնարտ Ֆրանսիս Լովը


(Ռատիօ Վատիկան) Վատիկանի մամլոյ գրասենեակը կը տեղեկացնէ թէ այսօր՝ 20 դեկտեմբեր 2017-ին վաղ առաւօտուն. հոգին աւանդած է առ Աստուած  Մարիա Մաճճորէ տաճարի աւագ քահանայ  եւ Պոսթոնի թեմի  երբեմնի  արքեպիսկոպոս՝  86 ամեայ կարդինալ Պերնարտ Լովը,

Ծիրանաւորին մահով կարդինալական դասը այժմ կազմուած է 216 կարդինալներէ,  120 քահանայապետ  ընտրելու իրաւունք ունեցող ծիրանաւորներ եւ 96 առանց իրաւունք ունեցող:  

Ննջեցեալ ծիրանաւորը  ծնած էր 4 նոյեմբեր 1931-ին. Պոսթոն քաղաքին մէջ,  ան քահանայ ձեռնադրուած է 21 մայիս 1961-ին,  ապա եպիսկոպոս 22 հոկտեմբեր 1973-ին : 11 յունուար 1984-ի, .Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետին  օրով,  նշանակուեցաւՊոսթոնի թեմի արքեպիսկոպոս՝ յաջորդելով  կարդինալ Հումպերթօ Մուտեյրոսին   








All the contents on this site are copyrighted ©.