(Ռատիօ Վատիկան) Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը 26 նոյեմբերէն 2 դեկտեմբեր մեկնած է Ասիական ցամաքամաս ուր հովուական այցելութիւն կը կատարէ Մայանմար եւ Պանկլատէշ, ուր քրիստոնեայ հասարակութիւնը փոքրամասնութիւն կը կազմէ ու այդ քրիստոնեաներու շարքին կան նաեւ փոքրիկ հայ համայնք մը։
Արդարեւ՝ հարաւ-Արևելեան Ասիայի մէջ հայերը բնակութիւն հաստատած են դեռևս 16-17-րդ դարերուն։ Օտար հողերու վրայ հաստատուելով և հայ համայնքներ ձևաւորելով, հայերուն համար կեանքի առաջնային նպատակ եղած է պահպանել սեփական լեզուն, հաւատքը և մշակոյթը։
Հայերը Մալազիա հասած են հիմնականին՝ Հնդկաստանից և Հին Ջուղայից ու հաստատուած են Մալակկա թերակղզիին մէջ , որ Հարավ-Արևելեան Ասիայի թերակղզիներէն մին է՝ «Հնդկաչին» թերակղզիի հարաւային մասը։ Ան ներկայիս բաժնուած է Մյանմայի, Մալայզիայի և Թաիլանդի միջև։ Հայերը հաստատուած են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքին մէջ և շատ կարճ ժամանակին վճռորոշ դեր են ունեցած նահանգի տնտեսական, մշակութային և ճարտարապետական ձևաւորման պատմութեան մէջ: Մինչև այսօր Ջորջթաուն քաղաքին մէջ, ամենայայտնի փողոցը անուանուած է «Արմենիան Սթրիթ» կամ «Լեբուհ Արմենիա» (Armenian Street, Lebuh Armenian): Այս փողոցը իր շինութիւններով «Պենանգի» պատմութեան անջնջելի մասնիկն է, որուն մասին տեղացիները հպարտութեամբ կը բարձրաձայնեն՝ մատնանշելով ժամանակին հայկական հարուստ ժառանգութեանը մասին, որոնք կը գտնուին ԵՈԻՆԵՍՔՕ-յիհամաշխարհային ժառանգութեան պահպանութեան ներքոյ:
Հռչակաւոր Սարգիս եղբայրներու ջանքերով, որոնք ժամանակին ամենայայտնի գործարարներն էին Հարաւ-Արևելեան Ասիոյ մէջ, անոնք հիմնած են «Իսթերն Օրիենատալ (The Eastern & Oriental Hotel) և Քարգ (Crag Hotel) հիւրանոցները։ Վերջինս՝ 1950-ականերուն վերածուած է առաջին դպրոցի (Uplands School in Penang): Յիշատակելի է նաև այն փաստը, որ հայազգի Դոկտոր Ավետումը (Dr. Avetoom), որ Պենանգում առաջատար գործիչներէն մէկը կը համարուէր, հիմած է Ջորջթաուն առաջին «բուժարանները » (George Town Dispensary): Տեղի Հայ Համայնքի ջանքերով կառուցուած է նաև Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Եպիսկոպոս անուան փողոցին վրայ (Bishop Street), որ դժբախտաբար քանդուած է 1906 թ․։ Ներկայիս Մալայզիայի կը բնակին փոքրաթիւ հայեր, որոնք մասնաւորապէս կեդրոնացած են « Կուալա Լումպուրում» քաղաքին մէջ։
All the contents on this site are copyrighted ©. |