2017-10-23 09:53:00

Երկօրեայ երիտասարդական հաւաք՝ Աղաջանեան կենտրոնում


2017թ. հոկտեմբերի 21-22-ը Աղաջանեան կենտրոնում տեղի ունեցաւ երիտասարդական հաւաք՝ որպէս շարունակութիւն Հայ Կաթողիկէ երիտասարդաց միջոցառումների, որոնք կազմակերպւում են «Երիտասարդները Եկեղեցու կողքին, Եկեղեցին՝ երիտասարդների» նշանաբանի ներքոյ: Երիտասարդաց հետ աշխատանքները կազմակերպում է Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսեփեանը: Հաւաքին մասնակցեց 25 երիտասարդ՝ Շիրակի եւ Երեւանի հայ կաթողիկէ համայնքներից: Մասնակիցների թիւը սահմանափակ էր՝ հաշւուի առնելով եղանակային պայմանները եւ գիշերելու հնարաւորութիւնները:

Առաջին օրուայ ընթացքում երիտասարդների համար անցկացուեց հոգեւոր զրոյց՝ «Եթէ մէկը կամենում է հետևել ինձ, թող ուրանայ իր անձը,վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24) թէմայով` Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Մկրտչեանի առաջնորդութեամբ, ապա՝ դասըթնաց՝ «Կոնֆլիկտների յաղթայարում» թէմայով, որն անցկացրեց Հերմինէ Պապիկեանը: Նոյն երեկոյեան քննարկում եղաւ՝ համայնքներում երիտասարդական նախաձեռնութիւնների մասին:

Յաջորդ օրը երիտասարդաց խումբը մեկնեց Գիւմրի եւ մասնակցեց Սրբոց Նահատակաց Առաջնորդանիստ եկեղեցում Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ձեռամբ մատուցուած Սուրբ Պատարագին, ապա վերադարձաւ Աղաջանեան կենտրոն եւ մասնակցեց մէկ այլ դասընթացի՝ «Ներքին շարժառիթ» թէմայով:

Յաւարտ հաւաքի երիտասարդները միասին քննարկեցին 2018-ի երիտասարդական միասնական միջոցառումների ծրագիրը:








All the contents on this site are copyrighted ©.