(Ռատիօ Վատիկան) Երկուշաբթի 4 սեպտեմբեր 2017-ին, կը նշուի Քալքութայի Մայր Թերեզաի Սրբադասման արարողութեան առաջին տարեդարձը։ Արդարեւ Գթութեան Միսիոնարներու միաբանութեան հիմնադիր Մայր Թերեզայի սրբադասման արարողութիւնը տեղի ունեցած էր 2016-ի սեպտեմբեր 4-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին վրայ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին նախագահութեամբ։
Այս տարեդարձին առթիւ կը ներկայացնենք Մայր Թերեզայի սիրող մասին արտասանած խօսքեր եւ յորդորներ։
-Ի՞նչ կարող էք անել Դուք, ամբողջ աշխարհում խաղաղութեան հաստատման համար: Ուղղակի գնացէք տուն և սիրէք Ձեր ընտանիքը:
-Մեզ պէտք չեն զէնքեր և ռումբեր: Չարը յաղթահարելու համար, մեզ պէտք է սեր և կարեկցանք: Սիրոյ բոլոր գործերը՝ դրանք գործեր են յանուն աշխարհի:
- Հեշտ է սիրել հեռաւորներին, բայց այդքան էլ հեշտ չէ սիրել մերձաւորին:
-Երբ դու դատում ես մարդկանց, քո մօտ այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու համար:
-Ընտանիք կազմելու համար՝ բաւական է սիրել: Իսկ այն պահպանելու համար, պէտք է սովորել համբերել և ներել:
-Թող բոլոր նրանք, ովքեր գալիս են քեզ մօտ՝ գնան, դառնալով աւելի երջանիկ և աւելի լաւը:
-Հպարտը միշտ նեղացած է: Խոնարհը երբեք չի բարկանում, որովհետև ոչինչ նրան չի վիրաւորում: Հպարտը փնտրում է իւրայատուկ սէր իր հանդէպ: - -Խոնարհը՝ ինքն է սիրում, փոխարէնը ոչինչ չպահանջելով:
-Սիրիր և թող սէրը քեզ համար լինի այնքան բնական, որքան շնչառութիւնն է: Ոչինչ մի պահանջիր: Ոչնչի մի սպասիր: Եթէ ինչ-որ բան է գալիս քեզ, եղիր շնորհակալ: Եթէ ոչինչ չի գալիս, նշանակում է, որ պէտք չէ որ այն գայ:
-Ամենակարևոր դեղը՝ դա քնքուշ սէրն է և հոգատարութիւնը:
- Բոլորովին պարտադիր չէ մեծագոյն գործեր գործել: Կարելի է գործել փոքր գործեր, բայց մեծագոյն սիրով:
-Հիասթափուելով մէկ մարդու մէջ, մի պատժիր միւսին: Բոլոր մարդիկ տարբեր են, մի կորցրու քո վստահելու, հաւատալու և սիրելու ունակութիւնը:
-Խրախուսման և ողջոյնի խօսքերը կարող են լինել կարճ, սակայն դրանք ունեն անվերջ արձագանք:
-Ինչ անում էք, անում էք սիրով, կամ էլ ընդհանրապէս չէք անում:
-Ժպտացէք մէկմէկու, ժպտացէք Ձեր կնոջը, ամուսնուն, երեխաներին՝ կարևոր չէ ում էք ժպտում: Դա կօգնի Ձեզ սովորել սիրել մարդկանց:
- Որքան շատ սէր, բարութիւն, իմաստութիւն, գեղեցկութիւն բացայայտէք ձեր մէջ, այնքան շատ կնկատէք դրանք ձեզ շրջապատող աշխարհում:
- Աստուած մեզ փորձութիւններ է ուղարկում, որպէսզի մենք յաղթահարելով դրանք՝ աւելի ամրանանք, այլ ոչ թէ յուսահատուենք:
- Տարածէք սերը ամենուրեք, որտեղ էլ որ գտնուէք: Եւ ամենաառաջինը սէր տարածէք սեփական ընտանիքում:
- Սէրը՝ միրգ է, որը հասնում է միշտ՝ անկախ ժամանակից, և որին կհասնի իւրաքանչիւր ձեռք:
-Ես երբեք չեմ միանում պատերազմի դէմ շարժումներին: Զանգահարէք ինձ, երբ կյայտնուի շարժում յանուն խաղաղութեան:
- Մեծագոյն չքաւորութիւնը՝ դա սրտի չքաւորութիւնն է:
All the contents on this site are copyrighted ©. |