2017-05-02 09:46:00

Իտալիայի Լացիօ շրջանի հոգևորականներն այցելեցին Գիւմրի


2017թ. ապրիլի 27-ին Գիւմրիի Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցի էին այցելել Իտալիայի Լացիօ շրջանի 28 հոգևորականներ՝ իրենց թեմի եպիսկոպոսի՝ Ռոմանօ Ռոսսիի առաջնորդութեամբ: Իտալացի հոգևորականները նախ Երևանում հանդիպել էին Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի հետ, մտերմիկ զրուցել, ապա այցելեցին Գիւմրիի Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցի, որտեղ նրանց սիրով ընդունեց տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու, համայնքների վերաբերեալ: Իտալացի հոգևորականները նաև միասնաբար Սուրբ Պատարագ մատուցեցին Սրբոց Նահատակաց եկեղեցում:








All the contents on this site are copyrighted ©.