2017-02-15 10:35:00

Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունաւորել


Վրաստանի գլխաւոր դատախազութիւնը այսօր հաստատել է, որ Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունաւորել: Երկրի գլխաւոր դատախազութեան յայտարարութեան համաձայն՝ Իլիա երկրորդին ցիանիդով թունաւորելու փորձի մէջ մեղադրւում է պատրիարքարանի սեփականութեան կառավարման ծառայութեան ղեկավար հայր Գէորգի Մամալաձեն: Նա ձերբակալուել է Թիֆլիսի օդակայանում, երբ պատրաստւում էր մեկնել Պերլին՝ Իլիա երկրորդի մոտ:

Երկրի գլխաւոր դատախազ Իրակլի Շոթաձէի խօսքով՝ օդանաւակայում հոգևորականի մօտ յայտնաբերուել է ցիանիդ, որով նա պատրաստւում էր Գերմանիայում թունաիորել   պատրիարքին:Համայն Վրաց պատրիարքը այս օրերին բուժման  նպատակով Գերմանիայում է:








All the contents on this site are copyrighted ©.