2017-02-03 08:46:00

Դեսպանուհի Բաղդասարեանի ելոյթը Իտալիայի պատգամաւորների պալատում։


Ս.թ. յունուարի 26-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն Իտալիայի պատգամաւորների պալատում մասնակցեց «Շոայի յիշողութիւնից մինչև մեր ժամանակների ազգերի առաքեալները» գիտաժողովին: Այն կազմակերպել էին “GARIWO” (Garden of Righteous People) հասարակական կազմակերպութիւնը և “Democrazia Solidale” կուսակցութիւնը:
Գիտաժողովին ողջոյնի խօսքով և ելոյթներով հանդէս եկան պատգամաւորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին (Marina Sereni), Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Իտալիայի հրէական համայնքի նախագահ Նոեմի Դի Սենյին (Noemi Di Segni), պատգամաւորներ Էմանուելե Ֆիանոն (Emanuele Fiano), Միլենա Սանտերինին (Milena Santerini), “GARIWO”-ի նախագահ Գաբրիելե Նիսիմը (Gabriele Nissim) և այլոք:
Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն իր խօսքում մեծապէս կարևորեց բոլոր այն անհատների՝ մտաւորականների, գիտնականների, քաղաքական գործիչների և սովորական մարդկանց մասին յիշողութեան պահպանումը, ովքեր իրենց կեանքը վտանգի ենթարկելով փրկել են ուրիշների կեանքը: Այդ կապակցութեամբ նա կարևորեց “GARIWO” կազմակերպութեան առաքելութիւնը՝ բացայայտելու բոլոր ազգերի «առաքեալներին», ովքեր Հոլոքոստի ժամանակ հազարաւոր հրեաների կեանքեր փրկեցին: Դեսպանը նշեց, որ նրանց թւում կային նաև հայեր, որոնց անունները տեղ են գտել Երուսաղեմի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարան-ինստիտուտի «Ազգերի առաքեալների» ցանկում:

Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը նոյնպէս վառ է պահում յիշողութիւնը բոլոր այն անձանց մասին, ովքեր ցեղասպանութեան տարիներին օգնութեան ձեռք մեկնեցին հայերին և տարիներ շարունակ բարձրաձայնել են Հայոց ցեղասպանութեան մասին: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս հիմնասիւներից մէկը հենց երախտագիտութիւն էր բոլոր նրանց հանդէպ, ովքեր անտեսելով բոլոր դժուարութիւնները, կանգնեցին ու շարունակում են կանգնել հայ ժողովրդի կողքին:
Հայաստանի դեսպանը յատուկ անդրադարձ կատարեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեանը՝ նշելով, որ այն հիմնուել է Հայոց ցեղասպանութեան վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների և որն իր գործունէութեան կարևոր ուղղութիւններից մեկն է համարում բացայայտելու մերօրեայ «առաքեալներին», ովքեր բացառիկ դեր են կատարում մարդկային կեանքերի պահպանման, փրկութեան և մարդասիրութեան հարցերում։
Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը խօսեց նաև միջազգային ասպարէզում ցեղասպանութիւնների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետութեան կատարած աշխատանքների, այդ թւում` միջազգային գիտաժողովների կազմակերպման, ցեղասպանութիւնների կանխարգելման վերաբերեալ բանաձևերի հեղինակման, ինչպէս նաև Հայաստանի կողմից ներկայացուած բանաձևի հիման վրայ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից «Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի և արժանապատուութեան և այդ յանցագործութեան կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին:
Միջոցառմանը ներկայ էին պատգամաւորներ ու սենատորներ, իտալացի հասարակական ու քաղաքական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
  Յունուարի27-ին դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն այցելեց Հռոմի  հրէական սինագոգ և  անունիցդեսպանութեան ծաղկեպսակ տեղադրեց՝ ի յարգանք Հոլոքոստի զոհերի յիշատակի:








All the contents on this site are copyrighted ©.