2017-01-19 09:51:00

ՄԱԿը 2017ին Հայաստանի մէջ կը նախատեսէ 2.7 տոկոսի տնտեսական աճ։


 ՄԱԿը հրապարակած է Համաշխարհային տնտեսութեան իրավիճակը եւ հեռանկարները խորագիրով զեկոյցը:Հոն կատարուած կանխատեսման համաձայն՝ Հայաստանի մէջ տնտեսական աճը 2017ին պիտի ըլլայ 2.7 տոկոս, իսկ 2018ին՝ 3 տոկոս:

Ատրպէյճանի մէջ 2017 եւ 2018 թուականներուն նախատեսուած է  1 եւ 1.5 տոկոսի  տնտեսական  աճ համապատասխանաբար,  Վրաստանի մէջ՝ 3 եւ 4.2 տոկոս , Ռուսիոյ մէջ՝ 1 եւ 1.5 տոկոս: Հայաստանի մէջ սղաճը 2016ին կազմած է 0.2 տոկոս, 2017ին անիկա պիտի ըլլայ 1.5, իսկ 2018ին՝ 3 տոկոս:

Զեկոյցին մէջ նշուած է նաեւ, որ  Հայաստանի մէջ անգործութեան մակարդակը 2016ին կազմած է 18.3 տոկոս:








All the contents on this site are copyrighted ©.