2016-11-29 09:46:00

Հ. Ներսէս վրդ. Գալստեանը ստացաւ շնորհակալական պատուագիր


2016 թուականի նոյեմբերի 27-ին Տաշիրի հայ կաթողիկէ եկեղեցում , մարդու իրաւունքի, քաղաքականութեան և մարդասիրական հարցերի միջազգային սոցիալականի Գերագոյն Խորհրդի Նախագահութեան որոշմամբ Տաշիրի և հարակից բնակավայրերի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հայր Ներսէս Վարդապետ Գալստեանին յանձնուել է շնորհակալական պատուագիր:

 Վարդապետին պարգևատրելու առիթները  բազմաթիւ են, որոնցից նշենք հետևեալները՝ ՀՀ Տաշիր վարչական կենտրոնի սահմանամերձ գիւղերի ու դպրոցների աշակերտների և երիտասարդութեան հետ Հոգևոր-բարոյական հայրենասիրական, դաստիարակչական աշխատանքներ տանելու, իր մեծ նուիրումի ու անձնական ներդրման , մարդասիրական օգնութեան ու բարեգործութեան համար՝  գիշերօթիկ դպրոցներին, դպրոցներին, բազմազաւակ ընտանիքներին, որբերին, համադամներին ու անապահով ընտանիքի երեխաներին, ինչպէս նաև երեխաների հետ Աստուածաշունչի, Աստուծոյ օրէնքների ուսումնասիրման և նրանց Հոգեպէս ուժեղ դարձնելու հետևողական աշխատանքների համար:

Կարևորել է նաև հոգևորականի ներդրումը  ՀՀ «Հայրենիքի Պաշտպաններ» հայրենասէր երիտասարդների նուիրուածութեան և նրանց իրաւունքների ու ազատութեան պաշտպանութեան գործում:

 








All the contents on this site are copyrighted ©.