2016-11-09 08:24:00

''Կարիտաս Վրաստանի'' կաթողիկէ սոցիալական վարդապետութեան ուսուցման ծրագիրը։


«Վրաստանի Կարիտասը»  իրականացնում է «Ոգեշնչում  և ամրապնդում՝  Վրաստանի Կաթողիկէ համայնքների ծխական հասարակական խորհուրդներում» նախագիծը՝ Վրաստանի ութ  կաթողիկէ  (երեք հայկական, երեք լատին և երկու ասորա- քաղդէական ծէսի)  համայնքներում։ Ծրագրի նպատակն է  Վրաստանի ութ կաթողիկէ համայնքներում  սոցիալական  պայմանների  բարելաւումը` խթանելով կաթողիկէ սոցիալական վարդապետութեան ուսուցումը ծխական համայնքներում և վարքագծի փոփոխութիւն:

Այսպիսի նախաձեռնութիւնները  հիմք  են ստեղծում, որ  զարգանայ  քրիստոնէական  կամաւորութիւնը  համայնքներում, ինչի շնորհիւ  կամաւորները կհամախմբուեն,  կինքնահաստատուեն և ձեռք կբերեն համայնքային զարգացմանը նպաստելու կարողութիւններ:

Նախագծի տեւողութիւնն 24 ամիս է, ֆինանսաւորում է ԱՄՆ-ի բարեգործական CRS հիմնադրամը։

Այս ութ ամսուայ ընթացքում արդեն  անցկացուել է երկու ընդհանուր հանդիպում-պատրաստութիւն,  որոնց ակտիւ մասնակցել են բոլոր համայնքները: Առաջին հանդիպումն անցկացուել է «Ի՞նչ է Քրիստոնէական սոցիալական վարդապետութիւնը»-ը խորագրով, իսկ  երկրորդը՝ «Ինչ է կամաւորութիւնը»:

Դասընթացները հայ կաթողիկէ համայնքներում վարում են նաև Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները:

 

Քաղուած http://armenianchurchco.com կայքէն

Տեղեկութիւնները տրամադրեց Վրաստանի Կարիտասի «Սոցիալական ծառայութիւն» ծրագրի համակարգող  Ալեքսանդր Բադոյանը

Պատրաստեց՝ Աննման Մինասյանը








All the contents on this site are copyrighted ©.