2016-10-27 11:25:00

Այսուհետեւ Ուկրանիան կյիշատակի Ուկրանիայում հալածանքների զոհ դարձած հայ կաթողիկէներին:


Ուկրանիայի Գերագոյն Ռադան յայտարարել է Արեւմտեան Ուկրանիայում խորհրդային ռեժիմի կողմից Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման 70-ամեա ողբերգական տարելիցը յարգելու անհրաժեշտութեան մասին:

Ռադայի №5255 նախագծին համապատասխանող որոշմանը կողմ է քուէարկել 240 պատգամաւոր՝ 450-ից:

Ընդունուած փաստաթղթի տեքստում նշւում է, որ 1945թ-ին Արևմտեան Ուկրանիայում սկսուեցին արևելեան կաթողիկէ եկեղեցիների զանգուածային աւերումներ: Հայ Կաթողիկէ Եկեղեցին նրանց շարքում առաջիններից մեկն էր: Ըստ պատմական աղբիւրների, Լւովի հայ կաթողիկէ արքեպիսկոպոսական թեմի կործանման վերջնական տարեթիւը համարում են 1946թ. հոկտեմբերի 25-ը:

«Պատմական յիշատակը պահպանելու և Ուկրանիայի սահմանադրութեամբ հռչակուած դաւանանքի ազատութեան և ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների սկզբունքները հաստատելու նպատակով, կրօնական և էթնիկ դրդապատճառներով ցանկացած հետապնդում քննադատելու համար Ուկրանիայի Գերագոյն Ռադան վճռել է 2016թ. հոկտեմբերի 25-ին յիշատակել Արևմտեան Ուկրանիայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու կործանման 70-ամեայ տարելիցը», – ասուած է տեքստում:

Ըստ պատմական աղբիւրների, XX դարի առաջին կէսին Գալիչինայում կային 5,5 հազար հայ կաթողիկէներ: Նրանք ունեցել են 9 ծխական եկեղեցի, 16 մատուռ, քոյր բենեդիկտեանների մենաստանը Լւովում: Լւովում հայ կաթողիկէների արքեպիսկոպոսարանը գտնուել է Վատիկանի անմիջական ենթակայութեան տակ և գոյատեւել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտը, երբ կործանուել է խորհրդային իշխանութիւնների կողմից:

Ի յիշատակ Արմ. Ուկրանիայում կործանուած Հայ Կաթողիկէ Եկեղեցու նահատակների, 2016թ. հոկտեմբերի 25-ին Ուկրանիայի տարբեր վայրերում կազմակերպուել են յիշատակի միջոցառումներ և պաշտամունքային արարողութիւններ:

Քաղուած armenianchurchco.com կայքէն։








All the contents on this site are copyrighted ©.