2016-09-15 09:52:00

Տեղադրուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն նուիրաբերուած նոր զանգը


2016թ. սեպտեմբերի 14-ին տեղադրուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցու նոր զանգը, որը նուիրել են բարերար ռուսաստանաբնակ, ծնունդով Ղազանչի գյուղից Համազասպ Պետրոսեանը և գիւմրեցի Գրիշա Հովեյանը: Զանգը օծուեց Սուրբ Խաչի տօնին, հաւարտ Սբ. Պատարագի, ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արք. Մինասեանի: Գիւմրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը համայնքի անունից շնորհակալութիւն յայտնեց բարերարներին այս գեղեցիկ նուերի համար:

Զանգը պատրաստուել է Ռուսաստանի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի “Пятков и Ко” զանգաշինական գործարանը, 2016թ. օգոստոսին: Զանգը բրոնզեայ է, 86կգ.քաշով և 51,5 սմ տրամագծով: Արտաքին մասին պատկերուած են Սրբուհի Աստուածամօր և Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատկերները, իսկ ստորին մասում գրուած է բարերարների անունները:

Նոր զանգը տեղադրուեց եկեղեցու հինգ զանգերից մէկի՝ կենտրոնականի փոխարէն, որը տեղադրուել է 2015թ.: Նոր զանգի ձայնային որակն աւելի բարձր է:








All the contents on this site are copyrighted ©.