2016-07-26 10:37:00

Սրբազան Քահանայապետի երախտագիտութեան նամակը՝ Ռաֆայել արքեպս. Մինասեանին


Իմ պատուելի  եղբօրը՝

Արհ. Տէր Ռաֆայել արք. Մինասեանին`

Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդին

Հայաստան առաքելական ճանապարհորդութիւնից վերադառնալուց յետոյ ցանկանում եմ իմ խորին երախտագիտութիւնը յայտնել Ձեզ, քահանաներին, աշխարհական հաւատացեալներին և այն մարդկանց, ովքեր նուիրուած են Եկեղեցուն: Մեծապէս շնորհակալ եմ Ձեզ՝ բարեկամական  ջերմ ընդունելութեան համար, և այն նուիրուածութեան  համար, որ ունէիք  Հայաստան  կատարած այցելութեանս ժամանակ:

Մտքումս պահել եմ անջնջելի յիշողութիւն՝ Սուրբ  Պատարագի տօնակատարութեան մասին, որը տեղի ունեցաւ Գիւմրիում, ինչպէս նաև հաճելի հանդիպումները կաթողիկէ համայնքի  հետ և ես ցանկանում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել նրանց՝ իրենց եղբայրութեան,  խոնարհութեան համար, որ ինձ ցոյց տուեցին: Ինչպէս նաև արժէքաւոր այն տեղեկութիւնների համար, որ նրանք  ցանկացել են, որ ես մասնակցեմ և ցուցաբերեմ մեծ օգնութիւն:

Ես հաւաստիացնում եմ Ձեզ իմ աղօթքներս, որ իմ սիրելի Հայաստանի կաթողիկէները  քաջութեամբ և ուրախութեամբ շարունակեն ընթանալ Աւետարանի ուղիով՝ կառուցողական միասնութեան ոգով և բարեգործութիւն անելով  բոլորին: Ի սրտէ օրհնում եմ ձեզ՝ խնդրելով ձեզանից, որ աղօթէք ինձ համար:

Վատիկան, 5 յուլիսի, 2016թ.

 








All the contents on this site are copyrighted ©.