2016-07-20 11:20:00

Լեհ կամաւորականները խանդավառութեամբ են դիմաւորել հայ երիտասարդներին։


Հայ կաթողիկէ երիտասարդների 4 խումբ արդեն մեկնել է Լեհաստան: Նրանք հիւրընկալուել են Պլոցկին հարակից տարբեր բնակավայրերում: Երկար ճամփորդութիւնից յետոյ հայ երիտասարդներին դիմաւորել են լեհ կամաւորականները, ովքեր նաև անցեալ մէկ տարուայ ընթացքում բաւական գումար են հանգանակել՝ Լեհաստանում հայ երիտասարդների կեցութեան և փոխադրութեան ծախսերը հոգալու համար: Լեհ կամաւորականները հայ տարեկիցներին դիմաւորել են երգերով, ՀՀ դրօշը ծածանելով հայատառ գրութիւններով:

Հայ ուխտաւորների միւս խմբերը Լեհաստան կհասնեն յուլիսի 21-22-ը: Յիշեցնենք, որ այս տարի ԵՀՕ ուխտագնացութեանը կմասնակցեն ամենաշատ թիւով հայ երիտասարդներ:








All the contents on this site are copyrighted ©.