2016-07-19 09:12:00

Մեկնարկել է Աղաճանեան ճամբարի 2016թ. առաջին փուլը


2016թ. յուլիսի 16-ին մեկնարկեց Աղաճանեան ամարային ճամբարի 2016թ. առաջին փուլը: Մասնակցում են 2004-2005թթ. ծնուած 100 երեխաներ՝ Շիրակի և Տաշիրի հայ կաթողիկէ համայնքներից՝ 17 ջոկատավառներով, որոնցից շատերի համար սա ճամբարային առաջին փորձառութիւնն է: Ճամբարի կազմակերպիչը Լիլիթ Մկրտչյանն է՝ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի հոգևոր առաջնորդութեամբ:

Ճամբարի օրակարգը կազմակերպուած է նոյն կերպ, ինչ անցեալ տարի՝ ամենօրեայ Սբ. Պատարագ, քրիստոնէականի դասեր, հոգևոր երգեցողութեան դասեր, ստեղծագործական կարողութիւնների զարգացման ժամեր, հանգստի ու զուարճանքի ժամեր: Ճամբարում մշտապէս քահանաներ կան, երեխաները հնարաւորութիւնն ունեն խոստովանելու, շփուելու նրանց հետ ցանկացած ժամանակ:

Միւս փուլերը կանցկացուեն օգոստոսին՝ այլ տարիքի երեխաների համար, նախատեսուում է այս տարի Աղաճանեան ճամբարում հիւրընկալել 800 երեխաների:








All the contents on this site are copyrighted ©.