Նախագահ Սերժ Սարգսեան , ուրբաթ 15 յուլիսին, ցաւակցական հեռագիր մը յղած է Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Ֆրանսուա Օլանտին` Նիս քաղաքին Մէջ տեղի ունեցած ոճրագործութեան առիթով:
«Խորապէս ցնցուած եմ երէկ երեկոյեան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործութեան
լուրից, որին զոհ դարձան տասնեակ անմեղ մարդիկ:
Վերջին մէկուկէս տարուայ ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողութիւնների թիրախ է դառնում
արդէն երրորդ անգամ: Դրանք հարուած են ոչ միայն Ֆրանսիային, այլեւ ողջ մարդկութեանը:
Սա նաեւ ազդակ է աւելի վճռականօրէն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչութեան
դէմ պայքարում:
«Խորին ցաւակցութիւն եմ յայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարութեանը, զոհուածների հարազատներին Ձեր երկրին պատուհասած ողբերգութեան կապակցութեամբ եւ վստահեցնում, որ վշտի այս ծանր պահին Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,- ըսուած է ՀՀ նախագահի ցաւակցական հեռագիրին մէջ:
All the contents on this site are copyrighted ©. |