2016-07-16 09:52:00

360.000 ուխտաւոր՝ ամբողջ աշխարհից գրանցուել է ԵՀՕ միջոցառումներին մասնակցելու համար


Ըստ 2016 թ. Երիտասարդութեան Համաշխարհային օրուայ կազմակերպչական կոմիտէի, աւելի քան 360,000 մարդ շուրջ 187 երկրներից գրանցուել են՝ մասնակցելու Կրակովում կայանալիք Երիտասարդութեան Համաշխարհային Օրուան Գրանցուած ամենամեծ խմբերը գալիս են Լեհաստանից (շուրջ 80.000), Իտալիայից (63.000) և Ֆրանսիայից (30.000) ու Իսպանիայից (30.000):

Հայաստանից այս տարի կմասնակցի 351 հայ կաթողիկէ երիտասարդ, որն ամենամեծ ցուցանիշն է՝ նախորդ տարիների համեմատ:

Մօտ 560,000 ուխտաւորներ նախապէս յայտարարել էին՝ Երիտասարդութեան Համաշխարհային Օրուան մասնակցելու մասին, սակայն, մինչև յուլիսի 10-ը նրանցից միայն 360,000-ը պատկերացրեց գրանցման ամբողջ ընթացքը և ընտրեց հաստատ  ծրագրային փաթեթները  բնակարան և սնունդ):

«Մենք միշտ կրկնում ենք, որ երիտասարդների հանդիպումը պապի հետ բաց միջոցառում է: Իւրաքանչիւր ոք, ով ցանկանում է, կարող է գալ Կրակովի Blonia և Ողորմութեան ճամբարը՝ Brzegi-ում և մասնակցել».– ասել է եպիսկոպոս Դամիան Մուսկուսը:

Եպիսկոպոսն աւելացրել է, որ 2011թ. մօտ 400,000 ուխտաւորներ Մադրիդում  գրանցուեցին՝ Երիտասարդութեան Համաշխարհային Օրուան մասնակցելու համար, բայց միջոցառմանը մասնակցեց մօտ 1.5 միլիոն երիտասարդ: Այս տարի ևս նոյնքան ուխտաւոր է սպասւում Լեհաստանում:

ԵՀՕ-2016-ի կազմակերպչական կոմիտէի մամուլի գրասենեակի ղեկավար Ադամ Պարզիվկան ասել է, որ մի շարք գործօններ իրենց ազդեցութիւնն են ունենում միջոցառմանը մասնակցելու մասին մարդկանց վերջնական որոշման վրայ: Շատերը կորող են քաջալերուած լինել այն փաստով, որ 2016թ. յուլիսի 8-9-ը Վարշավայում կայացած  ՆԱՏՕ-ի գգագաթնաժողովը անցաւ առանց անվտանգութեան խնդիրների, և որ  Ֆրանսիայում կայացած Եւրօ 2016 ֆութպոլի առաջնութիւնը ևս զերծ էր անվտանգութեան խնդիրներից,- ասել է Պարզիվկան: Եղանակը ևս այդ գործօններից է,- նշեց նա:

ԵՀՕ-2016-ի յատուկ պարզեցուած «վերջին րոպէ» գրանցման յայտը բաց կլինի մինչև յուլիսի 22-ըhttp://www.krakow2016.com/en/last-minute-registration-ում:

Ըստ եպիսկոպոս Մուսկուսի` ով ԵՀՕ-2016-ի կազմակերպչական կոմիտէի գլխաւոր համակարգողն է, միջոցառման կազմակերպիչները դեռևս բնակարաններ են փնտռում այն ուխտաւորների համար, ովքեր ժամանել են վերջին րոպէին՝ առանց նախնական գրանցման, և իրենց համար ժամանակաւոր բնակութեան վայրեր են փնտռելու:

«Երբ խօսքը վերաբերում է բնակարանային յարմարութիւններին, նրանց համար, ովքեր գրանցուել են, սա 100 տոկոսով երաշխաւորած է»,- ասել է Մուսկուսը: Նա աւելացրել է, որ կազմակերպիչները դեռևս զբաղուած են ռեստորանատերերի հետ` ուխտաւորներին սնունդ առաջարկելու համար պայմանագրեր ստորագրելով:

Մուսկուսը ասաց նաև, որ Կրակովի Բլոնիա այգում պլանավորած աշխատանքի 90 և Վիելիչկա քաղաքի մօտ գտնուող Բրժեգիում կատարուող աշխատանքի 75 տոկոսը  աւարտուած են, և չկայ մտահոգութիւն՝ այն ժամանակին չաւարտելու վերաբերեալ:

ԵՀՕ-2016-ը տեղի կունենայ Կրակովում, յուլիսի 26-31-ը: Հռոմի Սրբազան Քահանայապետը միջոցառմանը կմասնակցի յուլիսի 27-31-ը:

Հայ երիտասարդութիւնը կմասնակցի ոչ միայն Կրակովում, այլև Պլոցկում տեղի ունենալիք բոլոր միջոցառումներին: Պլոցկում կազմակերպուելու են այսպէս կոչուած «Թեմական օրեր», որոնք կլինեն իւրօրինակ նախերգանք և հոգևոր նախապատրաստութիւն՝ Կրակովյան ուխտագնացութեան և Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման համար:

 

 








All the contents on this site are copyrighted ©.