2016-07-13 10:58:00

Ոչ եւս է քահանայապետական առողջապահութեան խորհուրդի նախագահ՝ Գերապայծառ Զիմովսքի


(Ռատիօ Վատիկան) Չորեքշաբթի, 13 յուլիս 2016-ին, առաւօտեան կանուխ, Լեհաստանի մէջ իր մահկանացուն կնքեց  Քահանայապետական  առողջապահութեան հովուութեան խորհուրդին նախագահ ՝Գերապայծառ Զիկմունթ Զիմովսքի։ Ան ծնած էր Լեհաստանի Քուփիենին քաղաքին մէջ ՝ 7 ապրիլ 1949-ին։ Քահանայ ձեռնադրուած է 25 ապրիլ 1973-ին։ 27 մարտ 2002-ին, նշանակուած է Լեհաստանի  Ռոմտոմ թեմի եպիսկոպոս՝ Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ քահանայապետի կողմէ, եւ նոյն տարուա 25 մայիսին ստացած է եպիսկոպոսական օծումը։ ։

Հանգուցեալ եպիսկոպոսը` Ռամտոմ թեմին մէջ ծառայած է մինչեւ 18 ապիլ 2009,  երբ Պենետիկտոս ԺԶ վաստակաւոր քահանայապետը զինք անուանեց  Քահանայապետական առողջապահութեան  խորհուրդին նախագահ, անոր շնորհելով Արքեպիսկոպոսի տիտղոսը։.

2014-ին  Գերապայծառ  Զիմովսքին ՝ ՝՝փանքրէասի՝՝ քաղցկեղի հիւանդութեան  պատճառաւ Վարշավիայի  բուժարան մտած է,  ապա տարի մը ետք վերադարձած է շարունակելու համար իր գործունէութիւնը Հռոմի Քուրիային մէջ։ 








All the contents on this site are copyrighted ©.