2016-06-22 06:07:00

Հայաստանը կը սպասէ Ֆրանչիսկոս Պապին ժամանումին։


(Ռատիօ Վատիկան) Օրեր անց տեղի կ՛ունենայ Ֆրանչիսկոս սրբազան Քահանայապետի այցելութիւնը Հայաստան։ Արդեն նշել ենք, որ սոյն թուականի յունիսի 24ին Քահանայապետը կ՛ուղևորուի Հայաստան, այցելելով Սբ. Էջմիածին, Երևան և Գիւմրի, որտեղ էլ կմատուցի Սբ. պատարագը:

Ժողովուրդը մեծ ոգևորութեամբ, անհամբեր սպասում է Քահանայապետին: Ամենուր կարելի է տեսնել փոքրիկ գովազդներ, կապուած նրա այցելութեան հետ: Իսկ մարդիկ իրենց յայտնած կարծիքներով հաստատեցին իրենց իսկ ոգևորութիւնը. նրանցից մեկն (Դավիթ Պիպոյան) ասաց, որ լինելով առաքելական իր համար երբևէ տեղի ունեցած հոգևոր միջոցառումներից ամենայատկորոշը ապրիլի տասներկուսին Քահանայապետի կողմից մատուցուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած Սուրբ պատարագն էր և այժմ էլ իր այցը Հայաստան: Այստեղ շատ կարևոր խորհուրդ կար: Սուրբ Պետրոսի տաճարում ամբողջ աշխարհի կաթողիկէների հոգևոր կենտրոնում հնչեց հայկական պատարագ: Այս անհաւանական թուացող երևոյթը հաւանական դարձաւ ի շնորհիւ Ֆրանչիսկոս պապի: Այն ահռելի աւանդը, որ նա ներդրեց հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացում անգին էր և մի նոր էջ բացեց հայ ազգի համար:
Յիշեցնենք, որ օրեր առաջ հաստատուել էին Քահանայապետի այցելութեան տարբերանշանն ու կարգախօսը, որն է` «Այց առաջին քրիստոնեայ երկիր»:








All the contents on this site are copyrighted ©.