2016-06-17 08:19:00

Կարդինալ Սանտրիին ''Լա Սթամփա'' օրաթերթին հետ զրոյցը Հռոմի Պապին Հայաստան այցի մասին։


Սուրբ Աթոռի Արևելեան եկեղեցիների միաբանութեան կառավարիչ, կարդինալ Լեոնարդօ Սանտրին, ով ուղեկցելու է Հռոﬕ Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելութեան ընթացքում, կարծում է, որ այս այցելութիւնը իւրայատուկ քայլ է` արտայայտելու հիացմունքը եւ նուիրուածութիւնը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդէպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կարդինալը այս մասին ասել է իտալական «Լastampa»-ին տուած հարցազրոյցում:

«Կարծում եմ` այս այցելութիւնը նախ եւ առաջ հիացմունքի արտայայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատեւ պատմութեան ընթացքում հաւատարիմ է մնացել Յիսուս Քրիստոսին, ինչպէս նաեւ երկրի հանդէպ ունեցած նուիրուածութեան արտայայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձաւ քրիստոնեայ:

Հռոմի պապն իր երախտագիտութիւնը եւ յարգանքը կարտայայտի այն ժողովրդի հանդէպ, որը ձեւաւորուել է քրիստոնէական ոգով եւ կարողացել է պահպանել իր հաւատն ու ինքնութիւնը դարեր շարունակ: Այս այցելութիւնը նաեւ շատ կարեւոր է սփիւռքի հայերի համար»,- ասել է կարդինալը:

Նրա խօսքով` հայերի մէջ նրան հիացնում է պատմութեան ամէն իրադարձութիւնը քրիստոնէական ոգով յաղթահարելու յատկութիւնը: «Ազատութեան, թէ տառապանքի պահին նրանք կարողանում են այդ ոգով առաջ գնալ: Այդ հաւատը Հայաստանի ուժն է, որը թոյլ տուեց այդ քրիստոնեայ համայնքին յաղթահարել 20-րդ դարի սարսափելի դժբախտութիւնները` ուղղուած 1.5 միլիոն քրիստոնեայ հայերին:

Այս ցաւալի իրադարձութիւնների թողած հետքը անջնջելի է»,-նշել է Լեոնարդօ Սանտրին: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ Պապի այցելութեան ազդեցութեան մասին հարցին ի պատասխան` կարդինալը նշել է, որ հաւատում է` այս այցը նաեւ հնարաւորութիւն կտա` կոչ անելու եւ խրախուսելու մարդկութեան հիմնարար արժէքների ամրապնդումը:

«Մերժել բռնութիւնը, ահռելի ցաւ պատճառող զէնքի օգտագործումը եւ յամառօրէն պայքարել խաղաղութեան հաստատման համար դիւանագիտութիւն, երկխօսութիւն, հանդիպուﬓերի եւ բանակցութիւնների ﬕջոցաւ. ե ս հաւատում եմ, որ այս այցի ընթացքում խաղաղութեան հաստատման, ինչպէս նաեւ Կովկասն Արեւելքի եւ Արեւմուտքի ﬕջեւ կամուրջ դարձնելու կոչ կարուի»,-ընդգծել է Լեոնարդօ Սանտրին: Իսկ Հռոﬕ կաթողիկէ եւ Հայ առաքելական եկեղեցիների փոխյարաբերութիւնը նա որակել է որպէս շատ բարեկամական: «Կարծում եմ` Հռոﬕ պապի այցելութիւնն էլ աւելի կամրապնդի երկու եկեղեցիների կապերը`  հիմնուելով եղբայրութեան, ընկերութեան եւ փոխադարձ աջակցութեան վրայ, ինչն էլ կհանգեցնի տարբեր ոլորտներում նրանց համագործակցութեանը:

Ենթադրում եմ, որ այցելութեան ընթացքում կպատրաստուի «Ընդհանուր հռչակագիր», որը կընդգծի ցանկութիւնը եւ կամքը` կառուցելու էլ աւելի եղբայրական կապեր»,-եզրափակել է կարդինալ Լեոնարդօ Սանտրին:

Քաղուած ''Հայերն Այսօր'' էն








All the contents on this site are copyrighted ©.