2016-06-16 09:58:00

Հոգևոր համերգ Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ ընդառաջ Սրբազան Քահանայապետի այցին


 2016թ. յունիսի 24-ին, ժամը 19:00-ին, Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենայ երգչուհի Մերի Մկրտչեանի մենահամերգը՝ երգակցութեամբ Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի և նախաձեռնութեամբ Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանի:

Համերգի խորագիրն է՝ «Հոգևոր համերգ՝ ընդառաջ Սրբազան Քահանայապետի այցին»:

Մերի Մկրտչեանի մենահամերգի նպատակն է՝ տօնական դարձնել Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան, և մասնաւորապէս՝ Գյումրի, նախապատրաստել յաջորդ օրը կայանալիք Սբ. Պատարագին՝ ապահովելով հաճելի և հարուստ հոգևոր մթնոլորտ՝ որպէս գեղեցիկ մի նախերգանք այս պատմական հոյժ կարևոր հոգևոր իրադարձութեան համար: Այդ մենահամերգը Գիւմրիի հայ կաթողիկէ համայնքի և Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու սպասումի, Սրբազան Պապի այցի առիթով հոգևոր խանդավառութեան մի իւրայատուկ արտայայտութիւն է:

Համերգին հրաւիրուած  են հաւատացեալներ, հասարակական, մշակութային գործիչներ, ինչպէս նաև՝ բազմաթիվ օտարերկրեայ հիւրեր (հայ կաթողիկէ բարձրաստիճան հոգևորականներ, սփիւռքահայեր և այլք), ովքեր ներկայ են գտնուելու 2016թ. յունիսի 25-ին Գիւմրիի Վարդանանց հրապարակում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուելիք Սուրբ Պատարագի արարողությանը:

Մենահամերգի ընթացքում կհնչեն հոգևոր ստեղծագործութիւններ, շարականներ, հատուածներ Սբ. Պատարագից, որոնցից շատերը «Աշակերտ» երգչախումբը մշտապէս կատարում է Սբ. Պատարագի ժամանակ, առաջնորդանիստ եկեղեցում:

 

 








All the contents on this site are copyrighted ©.