2016-06-15 08:00:00

Հայաստանին շնորհուել է «Իսկիայի բարեկամներ» ընկերակցութեան մրցանակը


Յունիսի 11-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը Իսկիայում ներկայ գտնուեց «Իսկիայի բարեկամներ» ընկերակցութեան կողմից կազմակերպած հանդիսաւոր միջոցառմանը:

Նպատակ ունենալով ամրապնդել ու խթանել հայ և իտալացի ժողովուրդների միջև պատմական խոր ակունքներ ունեցող բարեկամութիւնը և ի գնահատանք Իտալիայում բարգաւաճ և կենսունակ հայ համայնքի դարաւոր ներկայութեան և Իտալիայի զարգացման գործում ունեցած աւանդի, ինչպէս նաև նկատի ունենալով Հռոմի Պապ Ֆրանչիսկոսի Հայաստան նախատեսուող յառաջիկայ այցելութիւնը, Ընկերակցութեան կողմից որոշում էր կայացուել «2016թ. պաշտօնական հիւր» մրցանակը շնորհել Հայաստանին:

Դեսպան Բաղդասարյանը, շնորհակալութիւն յայտնելով մրցանակի համար, հակիրճ ներկայացրեց հայ-իտալական յարաբերութիւնների ներկայիս փուլը, մեծապէս կարևորեց երկու երկրների միջև բազմաբնոյթ կապերի հետագայ զարգացումը, այդ թուում՝ առևտրատնտեսական, զբօսաշրջութեան և մշակութային ոլորտում:

Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Իսկիայի տեղական իշխանութիւնների ղեկավարները, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներ:

Տեղեկանք՝ «Իսկիայի բարեկամներ» ընկերակցութիւնը հիմնուել է՝ նպատակ ունենալով խրախուսել կղզու մշակութային, զբօսաշրջային և գործարար միջավայրը և նպաստել այդ ոլորտները ներկայացնող տարբեր երկրների ներկայացուցիչների հետ կապերի ամրապնդմանը:








All the contents on this site are copyrighted ©.