2016-06-10 08:58:00

Սուրբ Աթոռը կը դատապարտէ փոքրամասնութիւններու նկատմամբ ատելութեան դրսևորումները


Սուրբ Աթոռը խիստ անհանգստացած  է ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ Եւրոպայում թշնամական արտայայտութիւնների թուի աճով: Այդ մասին յայտարարեց Եւրոպայի անվտանգութեան և համագործակցութեան կազմակերպութեան մէջ Վատիկանի ներկայացուցիչ գերապայծառ Յանուշ Ուրբանչիկը՝ Վիեննայում փոքրամասնութիւնների վերաբերեալ հաշուետուութիւն ներկայացման ժամանակ:

Սուրբ Աթոռի մշտական դիտորդ գերապայծառ Յանուշ Ուրբանչիկը վճռական օրէն յայտարարել է, որ Եւրոպայում յաճախակի են լսւում «ատելութեան խօսքեր» (նրա բնորոշմամբ),  որոնք սպառնում են դառնալ «բռնութիւններ» և վերածուել հակամարտութիւնների: «Ատելութեան հրահրման կանխարգելումը նշանակում է հակամարտութիւնների կանխում, ինչպէս նաև խաղաղութեան և կայունութեան ամրապնդում՝ մեր տարածաշրջանում»ասել է  գերապայծառ Ուրբանչիկը

Վատիկանի դիւանագէտը ընդգծել է, որ պէտք է խուսափել «այդ սայթաքուն ճանապարհի ողբերգական հետևանքներից, որը յաճախ սկսուում է ծաղրանքից կամ էլ՝ սոցիալական օտարացման այլ ձևերից», դա էլ իր հերթին բերում է «խտրականութեան դրսևորումների՝ երբեմն, անգամ կանոնադրութեան մէջ ամրագրուած, անհանդուրժողականութիւն և բռնութիւններ»:

Սուրբ Աթոռի ԵԱՀԿ մշտական դիտորդը քննադատեց «քաղաքական ելոյթների աճը՝ ուղղուած ազգային փոքրամասնութիւնների դէմ։

Ըստ գերապայծառ Ուրբանչիկի խօսքերի, քաղաքացիների, յատկապէս երիտասարդների դաստիարակութիւնը «շատ կարևոր է բախումների կանխարգելման» և «ճշմարիտ հանդուրժողականութիւն դրսևորելու» առումով: Դրա համար էլ Սուրբ Աթոռը յոյսով է, որ կմշակուեն, կզարգացուեն կրթական ծրագրեր՝ ուղղուած «տարբեր մշակոյթների, ազգութիւնների և կրօնների փոխըմբռնման ու յարգանքի ամրապնդմանը»: Նման ծրագրերը կոչուած են տարածելու «այնպիսի տիեզերական արժէքներ, ինչպիսիք են յարգանք իւրաքանչիւր  մարդու արժանապատւութեան նկատմամբ, համերաշխութիւն  մարդկանց միջև և յարգանք ուրիշի դաւանանքի նկատմամբ»:

Նաիրա Բաղդասարյան








All the contents on this site are copyrighted ©.