Երեւանի մէջ Ապրիլ 10-ին, իրականացած է «Լռութեան երթ»ը` ի յիշատակ Ղարաբաղա-ատրպէյճանական սահմանին զոհուած զինծառայողներու: Այս մասին կը հաղորդէ News.am-ը։
Երեւանի Ստեփան Շահումեանի անուան հրապարակէն հարիւրաւոր քաղաքացիներ երթով շարժած են Եռաբլուր պանթէոն:
«Ուզում էինք բոլոր զոհուածների հարզատներին մեր ցաւակցութիւնը յայտնել, բայց քանի որ նրանք բոլորը տարբեր մարզերում են ապրում եւ չենք կարող ցաւակցել, որոշեցինք բոլոր հոգատար քաղաքացիներով այս երթն անցկացնել` ի յիշատակ նրանց»,- ըսած է «Լռութեան երթ»ի նախաձեռնողներէն Քրիստինէ Ասատրեանը :
Երթի մասնակիցները ծաղկեփունջերով եւ մոմերով Երեւանի Վազգէն Սարգսեանի փողոցով շարժած են դէպի Եռաբլուր պանթէոն, ուր տեղի ունեցած է մոմավառութիւն եւ հոգեհանգիստի կարգ:
All the contents on this site are copyrighted ©. |