2016-03-30 10:19:00

Ս. Պետրոս Պազիլիքայի զանգակները։


(Ռատիօ Վատիկան) Վատիկանի Սուրբ Պետրոսի պազիլիքան ունի վեց պղինձէ զանգակներ տարբեր չափերով որոնք դարերու ընթացքին զետեղուած են։

Ամենամեծը` տեսանելի է արտաքինէն (հրապարակէն) եւ կը կոչուի ''Campanone - խոշոր զանգակ'', զետեղուած 1785-ին եւ կը կշռէ 8.950 քիլօ, ունի 2,3 տրամագիծ, շատ զարդարուն,  որուն վրայ փորագրուած են առաքեալներու դիմագիծերը ու Պիոս 6-րդ Պապի (1775-1799) զինանշանը։ Պատկառելի զանգակին կից կը գտնենք երկու այլ զանգակներ, առաջինը` կը կոչուի ''Ave Maria''  և կը կշռէ 250 քիլօ, զետեղուած 1932-ին։ Երկրորդը կը կոչուի ''Campanella'' և կը կշռէ 235 քիլօ, զետեղուած 1825-ին։ Անոնց ետին կը գտնենք ''Campanoncino''ն որ կը կշռէ 3 հազար 600 քիլօ, զետեղուած 1725-ին, 5-րդ զանգակը կը կոչուի ''քարոզութեան զանգը'' զետեղուած 1909-ին և կը կշռէ 830 քիլօ, իսկ 6-րդ զանգակը` ամենահինը, կը կոչուի դատաստանի զանգը, զետեղուած 13-դարուն եւ կը կշռէ 1'815 քիլօ։

Փոքր զանգակները կը հնչեն ամէն օր եւ ամէն մէկ ժամուն, իսկ ամէնքը միասին կը հնչեն մեծ տօներուն եւ մասնաւորապէս Յիսուսի Ծննդեան տօնին, Սուրբ Զատիկին ու Պետրոս ու Պօղոս առաքելապետերու տօնին՝ 29 յունիսին։

2005-էն սկսեալ Ս. Պետրոսի զանգակները կը հնչեն քահանայապետին ընտրութեան պահուն երբ ծխնելոյզը ճերմակ մուխ կը հանէ, նշելու նոր Պապին ընտրութիւնը։ Ի լուր Պապին վախճանման մեռելազանգը կը լսուի, սակայն 28 փետրուար 2013-ին, ս. Պետրոսի զանգերը ղօղանջեցին ողջունելու համար Պենետիկտոս ԺԶ-րդ Պապին հրաժարականը ու մեկնումը դէպի քահանայապետական ամարանոց` Castel Gandolfo։








All the contents on this site are copyrighted ©.