2016-03-09 08:30:00

ԵՀՕ-2016-ի նախապատրաստական աշխատանքները Վենյօ քաղաքի հայ կաթողիկէ համայնքում


2016 թուականի փետրուարի 28-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի Վենյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքի մատուռում տեղի ունեցաւ Կրակովում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրուան ընդառաջ հերթական հանդիպումը՝ Վենյովի ժողովրդապետ Գերպ. Հ. Սեդրակ վրդ. Խիթարեանի գլխաւորութեամբ:

ԵՀՕ-ի նախապատրաստական հանդիպմանը մասնակցել  են թիւով 30 հայ կաթողիկէ երիտասարդներ։  Հեռավորության ու ժամանակի պատճառով  Վենյովի երիտասարդները չեն կարող մասնակցել Հայաստանում տեղի ունեցող նախապատրաստական աշխատանքներին, բայց նրանք էլ հետևում են այդ աշխատանքներին:   Փետրուարի 28-ի երիտասարդական հաւաքի ընթացքում  Հայր Սեդրակը խօսել  է Ապաշխարութեան և Սբ. Հաղորդութեան խորհուրդների մասին, կոչ արել աւելի ջերմեռանդ լինել, յաճախակի խոստովանել ու հաղորդուել: Հանդիպման վերջում  երիտասարդները հարցեր են ուղղել  Հայր Սեդրակ Խիթարյանին  Երիտասարդաց համաշխարհային օրուայ վերաբերեալ:








All the contents on this site are copyrighted ©.