Հայաստանի մէջ այս պահուն կը բնակի մօտ 16 հազար սուրիահայ: Այս մասին լրագրողներուն հետ զրոյցին Փետրուար 11-ին նշեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան: «2000ից աւելի աշակերտներ ունենք, 500-ից աւելի ուսանողներ:
300 եւ աւելի կայացած բիզնեսներ կան, որոնց կէսից աւելին պետութիւնից է վարկ վերցրել` ամենաքիչ` 4 % տոկոսադրոյքով եւ 5 տարի ժամկէտով: Գումարը 15-20 հազար տոլար է, որը բիզնես սկսելու համար բաւականին բարենպաստ է», «Արմէնփրէս»ի փոխանցմամբ`նշեց Հրանոյշ Յակոբեան:
Դիտարկմանը` սուրիահայերը ունի՞ն հարկային արտօնութիւններ, թէ՞ ոչ, նախարարը նշեց. «Ոչ հարկային արտօնութիւններ չունեն, բայց վարկ վերցնելու արտօնութիւն կայ: Միւս կողմից` մենք նրանց սովորեցնում ենք մեր օրէնսդրութիւնը, մէկ ամիս շարունակ վերապատրաստում ենք, ինչպէս նաեւ պարապում ենք ռուսաց լեզու, արեւելահայերէն: Ինտէգրման գործընթացը շատ արագ եւ հեշտ է կատարւում»:
All the contents on this site are copyrighted ©. |