2016-01-21 09:37:00

2016թ. ԵՀՕ նախապատրաստական առաջին ընդհանուր հանդիպման հրաւէր


2016թ. յունուարի 20-ին Գիւմրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում տեղի ունեցաւ ԵՀՕ-2016-ի մասնակցութեան նախապատրաստութեան կազմակերպիչների աշխատանքային հերթական ժողովը: Քննարկուեցին 2016թ. նախատեսուող միջոցառումները՝ ի պատրաստութիւն ուխտագնացութեան, ընդ որում՝ ընդհանուր հանդիպումների կազմակերպման անհնարաւորութիւնը՝ ձմռան և գարնան ընթացքում, հրատապ լուծում պահանջող հարցեր՝ կապուած մասնակիցների թուաքանակի, ուխտագնացութեան խմբի մէջ ընդգրկելու ընդհանրական սկզբունքների, ժողովրդապետներից ակնկալուող աշխատանքի, մեկնման կազմակերպման, լեհ երիտասարդների հետ շփումներն աւելի աշխուժացնելու, կազմակերպչական աշխատանքների մասին աւելի մանրամասն տեղեկատուութիւն տրամադրելու կարևորութեան և այլին մասին:

 2016թ. առաջին ընդհանրական հանդիպումը նշանակուեց փետրուարի 6-ին, Գիւմրիում: Այն կլինի մեկ օրյա, քանի որ գիշերելու համար համապատասխան պայմանների ապահովումը առայժմ բարդ է: Կազմուեց հանդիպման օրակարգը, որը ներկայացնում ենք հետևեալ փաստաթղթով, որն ուղարկուել է բոլոր ժողովրդապետներին.








All the contents on this site are copyrighted ©.