2016-01-12 10:29:00

Գիւմրիի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ է նշանակուել Տ.Գրիգոր աւագ քհն. Մկրտչեանը


Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի որոշմամբ, Գիւմրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ տաճարի ժողովրդապետն այսուհետ Արժ. Տ. Գրիգոր աւ. քհն. Մկրտչեանն է: Տեր Գրիգորը  ծնուել է 1966թ. փետրուարի 26-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գիւղում: Քահանայ է ձեռնադրուել 2001թ. դեկտեմբերի 31-ին, Գիւմրիում, ձեռամբ Արհ. Տ. Ներսէս արքեպս. Տէր-Ներսիսեանի, Հայաստանում քրիստոնէութեան՝ որպէս պետական կրօն ընդունման 1700-ամյա յոբելեանի տօնակատարությունների ժամանակ, ստացել է Գրիգոր անունը՝ որպէս հովանաւոր սուրբ ունենալով Սբ. Գրիգոր Լուսաւորչին: Ծառայել է Աշոցքի տարածաշրջանի, Վրաստանի, Տաշիրի տարածաշրջանի, Մոսկվայի և Գիւմրիի կաթողիկէ համայնքներում՝ որպէս ժողովրդապետ: Աւագ քահանայի պատուին արժանացել է 2010թ. դեկտեմբերի 31-ին: Ընդհանուր տնտեսական մատակարարն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի կաթողիկէ հայոց, ժողովրդապետը՝ Ջավախքի Բավրա համայնքի և, այժմ, նաև՝ վերստին Գիւմրի համայնքի:

Յունուարի 10-ին Տէր Գրիգորը մատուցեց իր առաջին Սբ. Պատարագը՝ որպէս Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ:

 








All the contents on this site are copyrighted ©.