2015-12-14 10:06:00

ԵՀՕ-2016 պատրաստութեան հանդիպումները շարունակւում են առանձին համայնքներում:


«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես…Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստուած այդ ամենի համար քեզ դատաստանի է կանչելու».Ժողովող, 11:

2015թ. դեկտեմբերի 13-ին Արևիկ համայնքում տեղի ունեցաւ երիտասարդական հերթական հանդիպումը՝ ի պատրաստութիւն 2016թ. Երիտասարդութեան համաշխարհային օրուայ, որը տեղի կունենայ, ինչպէս գիտէք, 2016թ. յուլիսի 25-31-ը, Լեհաստանի Կրակով քաղաքում: Դեկտեմբերի 13-ի հանդիպման ընթացքում Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը բացատրել է ԵՀՕ կազմակերպման իմաստն ու նպատակը, հայ երիտասարդութեան մասնակցութեանը նպատակը և կարևորութիւնը: Խօսել երիտասարդներին ներկայացուող պահանջների մասին, հոգևոր և բարոյական նկարագրի մասին, որը պէտք է ունենայ հայ երիտասարդը՝ նման համաշխարհային մասշտաբի եկեղեցական միջոցառմանը մասնակցելու համար: Տէր Նարեկը խօսել է նաև երիտասարդներին հետաքրքրող հոգևոր թեմաներից, որոնց հետագայ հանդիպումներին ևս նախատեսում է անդրադառնալ, իսկ վերջում ստուգելու է երիտասարդների գիտելիքները և պատրաստուածութիւնը:

Նախորդ հանդիպումը Արևիկում տեղի ունեցաւ 2015թ. նոյեմբերի 1-ին: Մասնակցում էին նաև երիտասարդներ՝ Ազատանից և Գիւմրիից: 2015թ. ընթացքում կազմակերպուել է ԵՀՕ-2016-ի պատրաստութեան 4 ընդհանուր հանդիպումներ՝ Թորոսգիւղի «Աղաճանեան» ճամբարում: Այդ հանդիպումները կվերսկսեն գարնանը:








All the contents on this site are copyrighted ©.