2015-07-29 08:29:00

Երջանկայիշատակ Ներսէս Պետրոս ԺԹ-ի քառասունքի պատարագ ու Նորընտիր Պատրիարքին` Հայրապետական մաղթանք։


(Ռատիօ Վատիկան) Նորընտիր պատրիարք Գրիգոր – Պետրոս Ի հրամանագիր մը հրատարակած է որուն մէջ յայտնած է փափաքը որ յառաջիկայ 2 օգոստոս 2015-ին, մատուցուի սուրբ եւ անմահ Պատարագ եւ կատարուի հոգեհանգստեան պաշտօն՝ ի յարգանս երջանկայիշատակ Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքին յիշատակին, անոր մահուան քառասունքին առիթով, բոլոր եկեղեցիներուն եւ վանքերուն մէջ։

Նորընտիր պատրիարք Հայրը ապա խնդրած է որ 9 օգոստոսին սուրբ Պատարագներուն աւարտին կատարուի Հայրապետական Մաղթանքը, ինչպէս նշուած է ծիսական օրացոյցին մէջ, որպէսզի Աստուած օրհնէ Հայ Կաթողիկէ Եկեղեցին` ''որուն առաջին ծառան ըլլալու կոչուեցայ Աստուծոյ կամքով'':

 

-------------------------------------------------

Արհիապատիւ հայրեր,

Գերապայծառ, Գերյարգելի, Գերապատիւ

եւ Արժանապատիւ ժողովրդապետ հայրեր,

                                                                                                                                                   Զմմառ, 28 Յուլիս 2015

 

Դիւան թիւ GP/NG/001/15

 

Գահակալութենէս առաջ, եւ յարգելու համար յիշատակը մեր հանգուցեալ սիրելի Հայրապետին, երջանկայիշատակ Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքին, փափաքս է, որ անոր մահուան քառասունքին առիթով, մատուցուի սուրբ եւ անմահ Պատարագ եւ կատարուի հոգեհանգստեան պաշտօն՝ անոր հոգւոյն համար, կիրակի` 2 օգոստոսին, մեր բոլոր եկեղեցիներուն եւ վանքերուն մէջ:

Փափաքս  է նաեւ որ կիրակի 9 օգոստոսին  սուրբ Պատարագներուն աւարտին կատարուի Հայրապետական Մաղթանքը, ինչպէս նշուած է ծիսական օրացոյցին մէջ, որպէսզի Աստուած օրհնէ մեր Հայ Կաթողիկէ Եկեղեցին, որուն առաջին ծառան ըլլալու կոչուեցայ Աստուծոյ կամքով:

 

                                                                                                                                                         + Գրիգոր Պետրոս Ի.

                                                                                                                                                   Նորընտիր Կաթողիկոս Պատրիարք

                                                                                                                                                    Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց

 








All the contents on this site are copyrighted ©.