2015-06-30 08:44:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցաւակցագիրը Ներսէս Պետրոս ԺԹ մահուան կապակցութեամբ։


Ինչպէս յայտնում է Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատուական համակարգը, 2015թ. յունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սիւնհոդոսին` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ի մահուան կապակցութեամբ:

 Նորին Սրբութիւն Գարեգին Բ-ը Գերագոյն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան անունից վշտակցութիւն է յայտնել Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևոր դասին և հաւատացեալներին:

 Նորին Սրբութիւնն ընդգծել է լուսահոգի Պատրիարքի երկար տարիների նուիրեալ ծառայութիւնը Հայ Կաթողիկէ Եկեղեցու անդաստանում` ի խնդիր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորման, հոգևոր ժառանգութեան պահպանման ու արժևորման:

     Գարեգին Բ-ը աղօթք է բարձրացրել, որ Տէրը երկնային երանական բարձունքներում լոյսերի մեջ քաղցրութեամբ ընդունի հոգին նորոգ հանգուցեալ Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարութիւնն ու սփոփանքը շնորհի Հայ Կաթողիկէ Եկեղեցու վշտակիր միաբանութեանը և հաւատացեալներին:

Ցաւակցագիրը պարունակութիւնը ամբողջութեամբ կարդալ այստեղ.








All the contents on this site are copyrighted ©.