2015-06-25 09:24:00

Յունիսի 27-ին կը մեկնարկի «Աղաճանեան ճամբարը»անձնակազմը նախապատրաստւում է


2015թ. յունիսի 27-ից յուլիսի 6-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաճաեայան ճամբարը» իր դռները կը բացի 10-13 տարեկան մօտ 130 երեխայի առջև:

Դա կլինի ճամբարի առաջին փուլը, երկրորդը կը կազմակերպուի յուլիսի վերջին և օգոստոսի սկզբին: Ինչպէս գիտէք, «Աղաճանեան ճամբարը» գտնւում է Շիրակի մարզի Թորոսգյուղի մօտ, մի գեղատեսիլ վայրում, որը համարեցուած է ամարային ճամբարների, դասընթացների, տարբեր բնոյթի միջոցառումների կազմակերպման համար:

Ճամբարում իրենց ամարային հանգիստը կանկացնեն երեխաներ Շիրակի մարզի, Տաշիրի տարածաշրջանի գիւղերից և Ջավախքի Բավրա գիւղից: Կազմակերպիչները ակնկալում են, որ այս տարի ճամբարին կմասնակցի ընդհանուր թուով մօտ 300 երեխայ, ինչպէս անցեալ տարի, միայն թէ տարեց տարի ճամբարն աւելի հետաքրքիր ու ճիշտ կազմակերպուած է դառնում՝ մէկտեղելով հանգիստն ու հոգևոր դաստիարակութիւնը:

Յունիսի 23-24-ը ճամբարում ջոկատավարների համար կազմակերպուեց նախապատրաստական դասընթաց, որին մասնակցեց մօտ 30 երիտասարդ, նրանցից ընտրուեց այն կազմը, որը կամաւոր կաշխատի ճամբարի երկու փուլերի ընթացքում: Մասնակիցները ծանօթացել են միմեանց, միասին կատարել դիմային աշխատանքներ, մշակել խաղեր երեխաների համար: Յստակեցուել է ճամբարի օրակարգը, բացատրուել են ճամբարային առօրեայի կանոնները՝ յատկապէս շեշտադրելով միջանձնային փոխյարաբերութիւնի ճիշտ կազմակերպման անհրաժեշտութիւնը թէ ջոկատավարների միջև և թէ երեխաների հետ հաւաքական ու անձնական աշխատանքի մէջ:

Ողջոյնի խօսքով դասընթացի մասնակիցներին դիմել է ճամբարի պատասխանատու Արժ. Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը և բացատրել ճամբարի էութիւնն ու առաքելութիւնը Եկեղեցու կեանքում: Ճամբարի ընթացքում կլինեն հոգևոր դասընթացներ, հոգևոր երգեցողութեան դասեր:

 








All the contents on this site are copyrighted ©.