2015-06-15 12:39:00

Մամլոյ ասուլիս հայող Ֆրանչիկսոս Պապի ''Laudato si'' շրջաբերական թուղթին։


(Ռատիօ Վատիկան) Հինգշաբթի, 18 յունիսին, առաւօտեան ժամը 11.00-ին, Վատիկանի սիւնհոդոսական դահլիճին մէջ տեղի կ՝ունենայ մամլոյ ասուլիս, որուն ընթացքին կը ներկայացուի Ֆրանչիսկոս Պապի ''Laudato si - Գովելալ ըլլաս'' շրջաբերական թուղթը` հայող հասարակաց օճախի խնամքին։

Մամլոյ ասուլիսին ելոյթ կ՝ունենան Քահանայապետական Արդարութիւն ու Խաղաղութիւն խորհուրդի նախագահ՝ Կարդինալ Փիթէր Թուրքսոն, Կ. Պոլսոյ Տիեզերական Պատրիարքութեան եւ Օրթոտոքս եկեղեցւոյ ներկայացուցիչ Պերկամօ քաղաքի մետրոպոլիտ` Ժոն Զիզյուլաս, ինչպէս նաեւ ''Potsdam Institute for Climate Impact Research'' -ի հաստատութեան հիմնադիր ու  տնօրէն` Փրոֆ Ժոն Շէլնհուպէր։

Նշենք, թէ Ֆրանչիսկոս Պապի շրջաբերական թուղթը լոյս պիտի տեսնէ, հինգշաբթի 18 յունիսին, Ֆրանսերէն, Անգլերէն, Գերմաներէն, Սպաներէն ու Փորթուկալներէն թարգմանուած լեզուներով։








All the contents on this site are copyrighted ©.