2015-06-04 11:07:00

Կլենտելի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցին հռչակուեց Մայր տաճար։


Թեմի առաջնորդ` Գերշն. Տ. Միքայէլ եպս. Մուրատեանի խնդրանքով, Միացեալ Նահանգների  Կլենտել քաղաքի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հռչակուել է Միացեալ Նահանգների հայ կաթողիկէ թեմի Մայր տաճար (Cathedral),  

Այս առթիւ 2015թ. օգոստոսի 2-ին տեղի կունենայ Սբ. Գրիգոր եկեղեցուն Մայր տաճարի կարգավիճակի շնորհման տօնակատարութիւնը՝ Սբ. Պատարագի մատուցմամբ, որին ներկայ կլինի Կաթողիկէ Եկեղեցու Արևելեան Եկեղեցիների Ժողովի  նախագահ կարդինալ Լէոնարտօ Սանտրին:

Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարի կառուցումը ձեռնարկել ու իրականացրել է Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, ով 1990-2006թթ. Կալիֆորնիայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետն էր: Եկեղեցին օծուել է 2001թ.՝ քրիստոնէութեան Հայաստանում պետականօրէն ընդունման 1700-ամեակի  յոբելեանի առթիւ:








All the contents on this site are copyrighted ©.