2015-06-01 09:13:00

Աստուածածնին նուիրուած ամիսը կաթողիկէ համայնքներում. հանդիսաւոր թափօր։


Մայիսի 30-ին` կաթողիկէ համայնքներում, սովորաբար, կատարում են Աստուածածնին նուիրուած թափոր, աղօթքներ ու երգեր:

Գիւմրիի համայնքում, 30 մայիսի երեկոյեան 17:00-ին, ժողովրդապետութեան մատրան մէջ հաւատացեալները, հիմնականում երիտասարդներ, ժողովրդապետ Հ. Պետրոս վրդ. Եսայանի առաջնորդութեամբ աղօթեցին սուրբ Վարդարանը, ապա թափօրով շրջեցան ժողովրդապետութեան հարակից փողոցներում՝ Աստուածածնի արձանիկը առջևից տանելով ու երգելով, ապա դարձեալ մատրան մէջ շարունակեցին ջերմեռանդական աղօթքները՝ Լիթանիա և այլն:

Հայր Պետրոսը երիտասարդներին պատմեց Վարդարանի աղօթքի շնորհիւ տեղի ունեցած հրաշքներ, նաև իր կեանքում և պատուիրեց միշտ կառչած մնալ Վարդարանին և Աստուածամօրը նուիրուած լինել: Յաճախ մեզ կարող է թուալ, որ մեր աղօթքներն անպատասխան են մնում, որ Աստուած չի լսում մեզ, բայց այդպէս չէ, վստահեցրեց վարդապետը, հաւատարմօրէն, նուիրումով կատարուած աղօթքները միշտ Աստուածածինը լսում է և բարեխօսում մեզ համար, միայն թէ պէտք է կարողանանք նկատել մեր աղօթքների պտուղները և մեզ հետ պատահող լաւ բաները պատահականութիւն չհամարենք:

Փանիկում ևս կատարուեց հանդիսաւոր թափօր՝ գիւղի երիտասարդների ու պատանիների մեծաթիւ և ակտիւ մասնակցութեամբ և ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանի առաջնորդութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.