2015-05-15 11:49:00

Կարդինալ Սալազար Կոմէսը ''Լատին ամերիկայի'' եպիսկոպոսներու խորհուրդի նոր նախագահ։


(Ռատիօ Վատիկան) Քոլոմպիացի Կարդինալ Ռուբեն Սալազար Կոմէզը` Պոկոթայի Արքեպիսկոպոսը, 14 մայիսին ընտրուեցաւ` Լատին Ամերիկայի եպիսկոպոսներու Խորհուրդի (ՉԵԼԱՄ) նոր նախագահ։

Լուրը կը հաղորդէ կաթողիկէ ''ՍԻՐ'' գործակալութիւնը յայտնելով թէ Խորհուրդը կը համախմբէ Լատին Ամերիկեան երկիրներու եւ Քարայիպեան կղզիներու եպիսկոպոսական համահաւաք դասերը։ 

Կարդինալ Սալազար Կոմեզը ծնած է Քոլոմպիա` 22 սեպտեմբեր 1942-ին։ 1967-ին Քահանայ կը ձեռնադրուի եւ 1992-ին Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը զինք կ՛անուանէ Քուքութայի եպիսկոպոս, ապա 1999-ին Պանարքիլայի Արքեպիսկոպոս։

8 Յուլիս 2010-ին Պենետիկտոս ԺԶ զինք կ՛անուանէ Պոկոթայի Արքեպիսկոպոս ու 24 նոյեմբեր 2012-ին անոր կը շնորհէ կարդինալական տիտղոսը։








All the contents on this site are copyrighted ©.