2015-02-12 08:28:53

Սուրբ Վարդանանց զօրավարների և 1036 վկաների յիշատակութեան օր:


Այս անուան տակ Հայ Եկեղեցին ճանաչում է Ե դարի երկրորդ կէսի ճիշտ սկզբին` 451 ին, Աւարայրի մեծ ճակատամարտի մէջ ընկած նահատակներին, ովքեր կռուեցին պարսիկ զօրութեան ու ենթակայացան դէմ, քրիստոնէութիւնը և Հայ ազգը պաշտպանելու համար։ Հ
Յանուն հաւատի և վասն հայրենիքի առաջ սլացող այս մարտիկների հայրենասիրութիւնը հայ ազգային է, իսկ հաւատը հակաքրիստոնէական, վկայութիւն իրենց նահատակութեամբ յանուն ճշմարիտ քրիստոնէական հաւատի։ Այս բոցաշունչ հաւատն է որ իւրաքանչիւր ժամանակ հայ ազգի ճգնաժամային պահերին թշնամու արհաւիրքների դէմ հանում էր պանծալի սրբեր և նահատակներ։ Նախապէս պարսից լծի տակ կեղեքուող Հայ ազգի ձուլումից խուսափելու համար Քրիստոնէական ճշմարիտ հաւատը դէմ հանեց հայ դասական գիրը Սահակ Մաշտոցեան շրջանին և ապա հանեց սուրը՝ Վարդանանց շրջանին։ Քրիստոսադաւան Հայ Եկեղեցին այլևս հայ ազգային ինքնութեան խարիսխն էր դարձել և մեր նախնիները համոզուած էին դրանում։ Ուստի անհուն խանդավառութեամբ նախարար, զօրավար, հոգևորականութիւն և պարզ ժողովուրդ ոտքի ելան և կատարեցին իրենց պարտականութիւնը` կենաց ու մահու գործ դարձած հաւատի և ազգի պաշտպանութիւնը։
Այս կրօնական և ազգային վկայաբանութեան աննման յիշատակութիւնը այսօր մեզ համար հոգևորի և սրբութեան մեծ ներշնչում է, մանաւանդ այս տարում երբ յիշատակում ենք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը։ Անկեղծ, հաւատաւոր, բարի, Աւետարանական կենդանի հոգով լեցուած այս սրբասուրբ նահատակների վկայութիւնը հայի սրտին խօսող մեծագոյն շարժառիթն է ամրանալու Քրիստոսի եկեղեցում և միասնական ազգային ոգին պահպանելու։
Յիշենք շարունակ այս վկաների և մէկ ու կէս միլիոն նահատակներին ոչ միայն վսեմ ու փառապանծ բառերով, այլ պահպանելով կրօնական ու ազգային նկարագիրը , քանզի մեր նախնիք յանուն այս սրբութիւնների և սկզբունքների մինչև անգամ մեռնելու պատրաստ և գիտակից էին։
Նարեկ Սրկ. Մնոեան








All the contents on this site are copyrighted ©.