2015-02-03 09:22:54

Հայաստանի բնակչութեան թիւը 1922ին


«ԱՆԻ» կայքը կը հաղորդէ, որ օգտագործելով 1922 թուականի համահայաստանեան գիւղատնտեսական վիճակագրական նիւթերը՝ Հայաստանի Կեդրոնական վիճակագրութեան վարչութիւնը ցուցակագրած է Հայաստանի բոլոր բնակավայրերը:
1922ին Խորհրդային Հայաստանի մէջ եղած է 1101 բնակավայր, որոնցմէ 611ը՝ հայկական, 274ը՝ թրքական (այսօրուան եզրաբանութեամբ ատրպէյճանական), 88ը՝ խառն (հայ-ատրպէյճանական), 31ը՝ եզիտիական, 16ը՝ ռուսական, 16ը՝ պարսկական, 9ը՝ հայ-եզիտիական, 8ը՝ տաճկական (թրքական), 4ը՝ քրտական, եւ այլն՝ 44 բնակավայր:
1922ին, Հայաստանի բնակչութեան թիւը եղած է 781,011, որմէ 671,450ը՝ հայ, 76,555ը՝ թուրք-թաթար, 19,173ը՝ ռուս, 7945ը՝ եզիտի, 2161ը՝ ասորի, 2554ը՝ յոյն, 705ը՝ քիւրտ, 468ը՝ այլ ազգեր:
Այս 781,011էն 637,118ը կ՛ապրէր գիւղերուն մէջ, 143,823ը՝ քաղաքներուն մէջ, 46,642ը՝ Երեւանի, 44,656ը՝ Ալեքսանդրապոլի (Գիւմրի), 9342ը՝ Նոր Պայազիտի (Գաւառ), 7996ը՝ Վաղարշապատի:
Ըստ «Վիճակագրական Տեղեկատու»ի, Հայաստանի բնակչութեան թիւը 1923-1924ին եղած է 841,043, իսկ 1924-1925ին՝ 907,755 մարդ:








All the contents on this site are copyrighted ©.