Հայաստանի Հայ Կաթողիկէ թեմին մէջ Քահանաների ժողով՝ ի նախապատրաստութիւն 2015թ
2014թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէ
առաջնորդարանում Գերշն. Տ. Ռաֆայէլ Արք. Մինասեանը հրաւիրեց թեմում ծառայող քահանաների
և միանձնուհիների ժողով: Նպատակը 2015թ. թեմում կատարուելիք աշխատանքների բնոյթի, ուղղուածութիւն,
խնդիրների, նոր ծրագրերի մասին խօսելն ու քննարկելն էր՝ միասնութեան, անկեղծ համագործակցութեան
հոգիով: Սրբազան Հայրը շեշտել է հոգևոր ծառայութեան ընթացքում արտաքին միջամտութիւնների
վատ հետևանքներից խուսափելու անհրաժեշտութիւնը. չպէտք է թոյլ տալ, որ դրանք վնասեն միասնականութեանը
և «օտարացնեն մեզ մեր իսկ տան մէջ: Ոչ ոք չպէտք է մեզ աւելի շատ սիրի, քան՝ մենք միմեանց՝
ի սպաս ողջ հայութեան»ասել է Սրբազան Հայրը: 2015թ. հոգևոր առաքելութեան կարևոր մաս է
լինելու մեծ ուշադրութիւն դարձնելը ընտանիքի կազմաւորմանը և ամրապնդմանը՝ հաւատացեալների
հետ անհատական աշխատանքի, հոգևոր զրոյցների միջոցով: