2014-11-14 09:17:16

Յառաջիկայ 23 նոյեմբերին ֆրանչիսկոս Քահանայապետը նոր վեց սուրբեր պիտի հռչակէ` 4 իտալացի եւ 2 հնդիկ:


(Ռ.Վ. 14 նոյեմբեր 2014) Յիսուս Թագաւոր տօնին օրը` յառաջիկայ 23 նոյեմբեր 2014-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Սուրբ Պետրոսի մէջ, Ֆրանչիսկոս Քահանայապետը վեց նոր սուրբեր պիտի հռչակէ.
Գերապայծառ Ճովաննի Անթոնիօ ֆարինա (1803-1888), որ 2001-ին երանելի հռչակուեցաւ պիտի արժանանայ խորաններու պատւոյն Ան` ճանչցուած որպէս աղքատներու հայրը, հիմնադիրը եղած է սրբուհի Տորոթէի իգական միաբանութեան։Ան մասնակցած է Վատիկան Ա տիեզերական ժողովին (1869-1870), որուն ընթացքին պաշտպանած է ''Քահանայապետի անսխալականութեան'' վարդապետութիւնը։
Հնդիկ Քահանայ Քուրիաքոզ Էլիաս Չավարա (1805-1871), երանելի հռչակուած է1986-ին ։ Ան հիմնադիրը եղած է իգական երկու կրօնաւորական միաբանութիւններու։
Իտալացի երանելի Լուտովիքօ Տի Քազորիա (1814-1885), երանելի հռչակուած է 1993-ին։ Հիմնադիրը եղած է ֆրանչիսկեան իգական միաբանութեան, որ ճանչցուած են որպէս ''մոխրագոյն քոյրեր''։
Այլ երկու երանելիներ խորաններու պատուոյն պիտի արժանանան` Գալապրիա մարզէն` երանելի Նիքոլա Տէ Լոնկոպարտի (1649-1709) եւ երանելի Ամաթօ Ռոնքոնի (1226-1292) ինչպէս նաեւ հնդիկ Սուրբ Սրտի Քոյր Էուֆրազիա Էլուվաթինկալը (1877-1952)։

Նշենք թէ 30 սեպտեմբեր 2013-ին, Ֆրանչիսկոս Քահանայապետը կարդինալական հրապարակային ժողովի առաջին նիստին, յայտնած էր իր կամքը սուրբ հռչակել Յովհաննէս ԻԳ (1958-1963) եւ Յովհաննէս Պօղոս Բ (1978-2005). Քահանայապետները որոնք ապա խորաններու պատուոյն արժանացան, Վատիկանի մէջ կայացած հանդիսաւոր արարողութեամբ` անցեալ 27 ապրիլ 2014-ին։








All the contents on this site are copyrighted ©.