2014-10-27 09:03:58

Միջազգային խորհրդաժողով սուրբ Պենետիկտոսը եւ Եւրոպան թեմայով կազմակերպուած Եւրոպական համալսարանի կողմից։


(Ռ.Վ. 27 հոկտեմբեր 2014) Պենետիկտոս Նոռչացու անձը, Եւրոպայի ակունքները եւ Պօղոս Զ Պապի անձն են հանդիսանում Հռոմի Եւրոպական համալսարանի միջազգային ուսումնասիրութեան խորհրդաժողովի հիմնական նիւթերը, որի առաջին օրը կկայանայ 2014ի հոկտեմբերի 28­ին, ժամը 15։՝30 ին, Վատիկանի Քահանայապետական մշակութային խորհրդի խորհրդաժողովների դահլիճի մէջ։
Քահանայապետական մշակութային խորհրդի հովանաւորութեամբ խորհրդաժողովը կատարում է սուրբ վանականի կեանքի պատմական վերընթերցում, եւ ուսումնասիրում է թէ ինչպէս է իր օրինակը ընդունուել է մշակոյթի աշխարհի կողմից տարբեր ժամանակաշրջաններում։ Ելոյթները, ուսումնասիրութիւնները ի ցոյց են դնում պատմական այն իրողութիւնները, որոնք ընդգծում են ուսումնասիրութիւնների ամբողջական համայնապատկերը եւրոպական հասարակութեան եւ մշակոյթի վրայ ունեցած Պենետիկտեան վանականութեան ազդեցութեան կարեւորութիւնը, հնագոյն ժամանակներից մինչեւ նորագոյն ուսումնասիրութիւնները։ Այս ընթացքի հետեւանքը եղաւ "Pacis nuntius" առաքելական թուղթը, որով յիսուն տարի առաջ, իր Քահանայապետութեան սկզբում եւ Եւրոմիութեան համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանում, Պօղոս Զ Պապը` սուրբ Պենետիկտոսին հռչակեց որպէս Եւրոպայի պաշտպան սուրբ։
Վերոյիշեալ թուղթը ուսումնասիրուելու է ինչպէս դարերի խորքից եկող Պենետիկտեան դասերի համատեքստում, այնպէս էլ Պօղոս Զ-ի քահանայապետութեան ժամանակաշրջանի համատեքստում եւ Եւրոմիութեան համար մի կարեւորագոյն ժամանակաշրջանում։
Ելոյթներ կունենան մի շարք աշխարհիկ եւ հոգեւորական մասնագէտներ։ Համաժողովի նախագահութեան կազմում է ի թիւս այլոց նաեւ Կարդինալ Վալտեր Պրանդմիւլլերը։








All the contents on this site are copyrighted ©.